Ստամբուլում ավտոբուսը վրաերթի է ենթարկում կանգառում գտնվող մարդկանց (տեսանյութ)
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավտոբուսը բախվել է կանգառում կանգնած մարդկանց: Այդ մասին հայտնում են երկրի ԶԼՄ-ները: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Տուժածների թիվը ճշտվում է:
Այս պահին հայտնի է, որ ավտոբուսը հետևում էր 91Е երթուղուն մինչև Բայազեթի կայարան:
Ականատեսներն ասել են, ինչ-որ պահի տրանսպորտային միջոցը դուրս է եկել ճանապարհից և վրաերթի ենթարկել մարդկանց: Այնուհետև ավվտոբուսը բախվել է ևս մի քանի մեքենայի: