ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում

Մինչ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ քնում ու վեր են կենում` քննարկելով Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականն ու դրա հետևանքները, Հայաստանի գլխին կամաց-կամաց ավելի առարկայական է դառնում սև ամպերի կուտակումը։ Սակայն հայաստանյան հասարակության համար կարծես թե ավելի կարևոր է ոչ թե իր ճակատագիրը, այլ այն, թե Նազարբաևը, օրինակ, նախագահական նստավայրից գրադարան տեղափոխվելուց հետո հարմարավետ տեղավորվե՞լ է, կամ կոշիկները հո չե՞ն սեղմում, առավոտյան նորմալ սնվո՞ւմ է, մարսողությունը ո՞նց է, հրաժարականից հետո հո սթրեսի չի՞ ենթարկվել։ Իսկ իրականում, Ամուլսարի «Լիդիան» ընկերությունը կամաց- կամաց, այսպես ասած, կոմպլեկտավորում է իր հայցը ընդդեմ Հայաստանի, որը ներկայացնելու է միջազգային արբիտրաժին։ Հայաստանում նույնիսկ աննկատ մնաց այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել էր «Լիդիան»-ի խնդրին, ընդ որում, ոչ ամենևին Հայաստանի համար նպաստավոր դիրքերից։

2018 թվականի՝ Մարդու իրավունքների վիճակի մասին Պետդեպի զեկույցում, աշխատանքային իրավունքների բաժնում մի ողջ պարբերություն ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նվիրել է «Լիդիան»-ին։ Իհարկե, անուն չի նշում, սակայն առնվազն հիմար պետք է լինել՝ չհասկանալու համար, թե խոսքն ում մասին է։

Մասնավորապես, պարբերությունում նշվում է, որ «հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և կապալառուները զրկվել են աշխատելու իրավունքից, քանի որ ցուցարարները փակել են ճանապարհները։ Ընդ որում, ճանապարհները շրջափակված են շարունակական կերպով, արդեն մի քանի ամիս, ինչը հանգեցրել է, որ աշխատանքները դադարեցվեն ու 1400 մարդ կրճատվի ընկերությունից։

ԱՄՆ Պետդեպարտամենտը այն կառույցը չէ, որը պատահական բան արձանագրի։ Նաև այն կառույցը չէ, որը անուշադիր լինի իր զեկույցում ձևակերպումների նկատմամբ։ Կարելի է արձանագրել, որ ամեն մի բառն ու տառը ամենամանրակրկիտ կերպով քննարկված, հավասարակշռված և անհրաժեշտ բոլոր զգուշությունները պահպանած են, հետևաբար, եթե այսքանը Վաշինգտոնն ասում է, կարելի է պատկերացնել, թե դեռ ինչքանը պետք է ասի կամ ինչքանն ասել է փաշինյանական իշխանություններին։ Իսկ ավելի կոնկրետ, Պետդեպը սկսել է ամենամեղմից՝ ակնարկելով, որ ՀՀ կառավարությունը չի պաշտպանել Ամուլսարի աշխատակիցների իրավունքները, ասել է թե՝ կառավարությունը չի կատարում իր՝ որպես իշխանություն ստանձնած պարտավորությունները սեփական քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով։

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ վերջին շրջանում մամուլում բավական հաճախ են հայտնվում հրապարակումներ այն մասին, որ օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունները Հայաստանի ներկա իշխանություններից դժգոհ են։ Եթե ավելի պարզ բառապաշարով ներկայացնենք, դա նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք լուրջ վտանգներ են ստեղծում բիզնեսի և հատկապես ներդրումների ներգրավման համար։ Իսկ չափազանց սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար դա կարող է լինել կատաստրոֆիկ, իսկ տնտեսական հեղափոխությունն էլ՝ անհաս մնացած երազ։

Եթե փոխզիջումներ չլինեն, առջևում Հայաստանին սպասվում է շատ ծանր դատավարություն, որը, եթե նույնիսկ Հայաստանը նյութական առումով անկորուստ փակի, միևնույնն է՝ վարկանիշի առումով մեծ հետընթաց կլինի ու տասնամյակներով հետ կնետի երկիրը՝ որպես ներդրումային գրավչություն ունեցողի։

NEWSPRESS.am