NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

Գուցե Վահան Շիրխանյանն ուղղակի չի իմացել. Ջհանգիրյանը փակագծեր է բացում կապված Հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ. 1in.am (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

– Պարոն Ջհանգիրյան, մենք Ձեզ հատուկ նպատակով ենք հրավիրել, պետք է խոսենք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտնի նամակից, որտեղ մի քանի շոկային բացահայտումներ կան, մանավանդ որ՝ այդ նկարագրություններում նշվում է նաև Ձեր անունը: Ծանո՞թ եք նամակին:

– Բնականաբար:

– Ինչո՞ւ հիմա:

– Կարծում եմ՝ մեր նախկին գործընկերները, ովքեր ծանոթանում են Ռոբերտ Քոչարյանի գրքի հատկապես իրենց նվիրված հատվածներին, ընկնում են հոգեբանական ծանր կացության մեջ և, կամա թե ակամա, արտահայտվում են, անհնար է չարտահայտվել: Վազգենի թիմակիցներին տրված գնահատականներն այդ գրքում բացասական են, եթե չասեմ՝ վիրավորական: Վահան Շիրխանյանի նամակի բովանդակությունից է նաև երևում, որ նա իր նամակը շարադրել է Քոչարյանի գրքին ծանոթանալուց հետո, ես այդպես եմ ենթադրում, այլ բանով պայմանավորված չէ, թե ինչու հիմա, երևի ծանոթացել է իր մասին Քոչարյանի գնահատականներին և այդ մասին արտահայտվել է:

– Ամեն դեպքում նամակը պարունակում է փաստեր և որոշ դեպքերի նկարագրություններ, որոնք առաջին անգամ ենք լսում:

– Այն մարդիկ, ովքեր 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի իրավիճակին ներսից ծանոթ չեն, իհարկե, կընկնեն շոկի մեջ, բայց ովքեր այդ խոհանոցի մասնակիցն են եղել, առնչվել են Վազգեն Սարգսյանի հետ, որպես վարչապետի, որպես պաշտպանության նախարարի, և այդ իրադարձություններից ոչ միայն տեղեկություններ ունեն, այլ նաև դրանց մասնակիցն են եղել, չեմ կարծում, թե նրանց համար այդ նամակի շատ ու շատ դրվագներ հայտնագործություն են:

– Օրինակ՝ հոկտեմբերի 27-ին Դուք եղե՞լ եք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում:

– Իհարկե, ամենաառաջինը ես եմ եղել ԱԺ-ում, կրակոցները դեռ չէին էլ դադարել, որ հասել եմ ԱԺ, ինձ ներսից զանգահարեցին, այդ ժամանակ զինվորական դատախազի պաշտոնում էի, և ասացին՝ վարչապետին գնդակահարեցին: Ես անմիջապես վազել եմ, մեքենայով հասել եմ ԱԺ, նույնիսկ ԱԺ-ի դարպասները դեռ փակ չէին, և մտել եմ ԱԺ:

– Դուք, Գորիկ Հակոբյանը, Վահան Շիրխանյանը:

– Նրանք ուշ են եկել:

– Նամակում Շիրխանյանը նշում է, որ Գորիկ Հակոբյանը բերել էր Նաիրի Հունանյանի գործը, թղթապանակը:

– Այո: Մի հարցազրույցում ես բարձրաձայնել եմ այդ մասին, որ ինչու մենք գնացինք պաշտպանության նախարարություն, և ինչու այդ կասկածները հենց առաջին ժամերից խորացան՝ Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որովհետև Գորիկ Հակոբյանը եկավ ԱԺ նախագահի աշխատասենյակ, որտեղ մենք հավաքվել էինք, և նրա ձեռքին Նաիրի Հունանյանի գործն էր, մենք դեռ չգիտեինք էլ, թե ով է դահլիճում, ով է այնտեղ այդ գլխավոր անձը: Գ. Հակոբյանը մեզ ասաց, որ նա նախկին լրագրող է, Նաիրի Հունանյանն է, և նրա ձեռքում այդ օպերատիվ գործն էր: Իհարկե, Վահան Շիրխանյանն ասում է, թե այդպես էլ չկարողացավ քննության ժամանակ այդ գործն ունենալ իր տրամադրության տակ, բայց դա այդպես չէ, գուցե նա ուղղակի չի իմացել:

– «Ալֆա»-ն եկե՞լ է Երևան և ո՞ւմ պահանջով:

– Իհարկե եկել է: «Ալֆա»-ի մասով էլ է Քոչարյանը սխալ ասում, որովհետև «Ալֆա»-ն եկել է Վաղարշակ Հարությունյանի ենթակայության տակ: Ես եղել եմ պաշտպանության նախարարի կաբինետում, երբ զեկուցել են, որ «Ալֆա»-ին բերող ինքնաթիռն իջնում է: Ես իմ օգնականին և ռազմական ոստիկանության նախկին պետին՝ Ռազմիկ Ազատյանին (հանգուցյալ է հիմա), ուղարկել եմ դիմավորելու, ամբողջ «Ալֆա»-ի կազմին տեղավորել ենք ռազմական ոստիկանության կազարմայում, միայն «Ալֆա»-ի ղեկավարներն են եկել պաշտպանության նախարարի կաբինետ, ու մենք թույլ չենք տվել, որ «Ալֆա»-ն ռազմական ոստիկանությունից այս կողմ գա, միայն ղեկավար երեք սպաները մեր ուղեկցությամբ գնացել են ԱԺ, սխեմային են ծանոթացել, ասացին, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ պետք լինի «Ալֆա»-ի միջամտությունը, մենք էլ համաձայնեցինք, բայց միայն սպաները, առանց զենքի, գնացել են դահլիճի մուտքը, ելքը ուումնասիրել են և վերադարձել են, մենք «Ալֆա»-ին արգելել ենք մտնել ԱԺ:

– «Ալֆա»-ն ե՞րբ է հետ գնացել:

– Մյուս օրը գնացել է: Երեկոյան Նաիրի Հունանյանը իր համախոհների հետ հանձնվեցին, էլ «Ալֆա»-ի մնալն իմաստ չուներ: «Ալֆա»-ն լիովին այլ նպատակով էր գուցե եկել, չեմ կարող ասել, բայց մենք «Ալֆա»-ին չենք թողել նույնիսկ Երևան մտնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 1in.am-ի տեսանյութում: