Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը. ԱԱԾ տնօրենը՝ բենզինի շուկայի հետ կապ ունենալու մասին
Եթե ես սկսեմ իմ մասին ինչ գրում են, դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլի մի հրապարակման, որում ասվում էր, թե ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, և «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ»։
«Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը և խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին ևս հերքումով հանդես գալ, որովհետև օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց դիտումները և իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է»,- նշեց Վանեցյանը
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ իր ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ: