ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Կուղարկե՞ր Ալեն Սիմոնյանն իր հարազատ կանանց ժամը 750 դրամով ուրիշի ոտքի տակը մաքրելու

Որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները Հայաստանում դժգոհության ալիք չտեսնեն, այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե երկրում դժգոհության ալիք չկա։ Երբ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ զարմացած հարցրեց, թե «բայց կա՞ նման բան» ու ի պաշտոնե հայտարարեց, թե Հայասատանում հասունացող դժգոհություններ չկան, այդ ժամանակ Ավշարում, Զարթոնքում, Լենուղի համայնքում ու հենց կառավարության դիմաց տեղի էին ունենում բողոքի ակցիաներ։ 

Իհարկե, Փաշինյանը կարող է զարմացած խոսել դժգոհությունների մասին, այնքան ժամանակ, քանի դեռ այդ ալիքները չեն միավորվել, իսկ մինչ այդ կարող է պարզապես «չնկատել» կամ «տեղյակ չլինել» դժգոհությունների մասին։

Այդպես նաև նա տեղյակ չէր Ազգային ժողովի մաքրուհիների դժգոհություններից։

Վերջիններս գործազրկության եզրին են, ակցիաներ են անում, գործադուլ, իսկ վարչապետը տեղյակ չէր։ Համենայնդեպս նա այդպես ասաց համապետական շաբաթօրյակի ժամանակ։

Դե այստեղ արդեն հետևենք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հորդորին ու հանգիստ թողնենք վարչապետին, հատկապես որ Փաշինյանն ինքն ասաց, թե մաքրուհիների հարցով ԱԺ վարչակազմը կզբաղվի։

Ասելը՝ ասաց, բայց զբաղվողը չկա․․․

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը ևս դժգոհություն չի տեսնում, և այն, որ ԱԺ մաքրուհիների աշխատավարձը 70 000-ից իջեցրել են 40 000-ի՝ նա նորմալ է համարում։

Սիմոնյան Ալենն ասում է նաև, որ թեև խնդիրն իր դաշտում չէր, բայց մեծահոգաբար ընդունել է մաքրուհիներին։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ և՛ մաքրուհիների քանակը (64 աշխատող), և՛ նրանց աշխատավարձը չափից ավելի շատ է։

«Աշխատում են 2 ժամ ու ստանում 70 000 դրամ։ Դրա հետ էլ հավերյալ աշխատանք են փնտրում։ Դե հիմա 2 ժամվա համար կստանան 40 000, իսկ հավելյար աշխատանք էլ այստեղ կանեն ու կստացվի 70000 դրամ»․․․

Այս անտրամաբանական հաշվարկներով արված հայտարարությունն Ալեն Սիմոնյանն արել է խնդրի մասին տված իր հարցազրույցում։

Արդարության համար պետք է նկատել, որ

1․ Մաքրուհիների ոչ աշխատանքային օրերը համարվում են շաբաթ-կիրակիները, սակայն նրանք ոչ միայն շաբաթ, այլև մյուս օրերին ևս  աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով՝ երբեմն-երբեմն մինչևաշխատանքային օրվա ավարտ։ Եվ ստացվում է, որ նրանք օրական աշխատում են ո՛չ թե 2 այլ ավելի շատ ժամեր։

2․ Դիցուք, մաքրուհիներն այնուամենայնիվ աշխատում են օրական 2 ժամ․ ստացվում է, որ նրանք ամսվա մեջ աշխատում են մոտ 52 ժամ (26 օր), որի համար, փաստորեն, ստանալու են 40 000 դրամ։ Այսինքն՝ ժամը մոտ 750 դրամ, որից 200 դրամը՝ տրանսպորտի ծախս (ընդմիջման համար ծախսված գումարը չենք հաշվում), այսինքն՝ չոր հաշվարկով ստանալու են օրական 550 դրամ։

Չենք քննարկում այն, որ մարդկանց, որպես ամենամսյա աշխատավարձ, Սիմոնյանի նշած 70 000-ն էլ նույնիսկ բավարար չէ, ու լավ օրից չէ, որ կանայք, օրվա ծանր ֆիզիկական աշխատանքից հետո, հավելյար աշխատանք են փնտրում՝ գոյատևելու, կամ ինչպես ասում են, մի կերպ «յոլա» գնալու համար։ Ու Սիմոնյան Ալենը, փաստորեն, սա էլ է շատ համարում մաքրուհի կանանց համար՝ մոտավորապես հայտարարելով, թե հա, յանըմ մաքրածներդ մի քանի հարյուր սենյակ չի՞, ի՞նչ եք անում, որ ավելի շատ եք ուզում ստանալ։

Մեկնաբանել Սիմոնյան Ալենի անմեկնելի տրամաբանությունը՝ անշնորհակալ գործ է։ Այստեղ պարզապես հարց է առաջանում՝ եթե Ալեն Սիմոնյանը նորմալ է համարում այս աշխատավարձը ու մի բան էլ շատ է համարում, ապա նա կուղարկե՞ր իր հարազատ տիկնանց օրական 550 կամ թեկուզև 750 դրամով մաքրուհիներ աշխատելու։

Եվ բացի այդ էլ, հաշվարկե՞լ է նա երբևէ, թե իր 88 հոգանոց խմբակցությունը՝ յուրաքանչյուրը 660 հազար դրամ աշխատավարձ ստացող, այդ ինչ աշխարհացունց օրենքներ է գրում, որ բյուջեին այդքան թանկ է արժենում...

Ա․ Սահակյան