ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Փաշինյանը կրկին «ռևերանսներ» է անում, բայց Պուտինը կնկատի՞

Ինչպես հայտնի է, օրեր առաջ՝ մարտի 18-ին, Վրաստանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որին մասնակցում են 20 պետության զորախմբեր։ Զորախումբ է ուղարկել այդ զորավարժանքներին մասնակցելու համար նաև Ադրբեջանը։ Հայաստանը այդ զորավարժություններին չի մասնակցում, թեև Երևան-ՆԱՏՕ հարաբերությունները վատ չեն։ Արդարացումը եղել է այն, որ զորախաղերի սցենարը Հայաստանի համար արդիական չի եղել։ Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ չմասնակցելը Փաշինյանի հերթական ժեստն է Մոսկվային, որը սակայն, դեռ հարց է՝ ինչպես կգնահատվի։

Բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա ներկայիս սառնությունը մի կողմից և այդ համատեքստում անձամբ Փաշինյանի և նրա թիմի հանդեպ եղած անվստահությունը մյուս կողմից՝ բավական բարդ իրավիճակ են ստեղծել ներկայիս իշխանությունների և հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Առիթ ունեցել ենք գրելու, որ դեռ իր վարչապետացման սկզբում ռուսներին Հայաստանի փոխված իրավիճակի և նոր իրողություններին ադապտանալու կոչ ուղղող Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում այնքան արագ ադապտացվեց Կրեմլին, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը կարող է զարմանար, քանի որ կարճ ժամանակում հասկացավ, որ իր իշխանության տևականության բանալիները գտնվում են Կրեմլում։ Դրանով պայմանավորված էլ, ինչը նաև ռուսական կողմը բազմիցս շեշտեց, գոնե կրեմլյան ազդեցության գոտում եղած փորձագիտական-վերլուծական շրջանակների բերանով, ներկայիս իշխանությունները, շրջանցելով և ազգային և միջազգային օրենքները զորախումբ ուղարկեցին Սիրիա, մարդասիրական հավաքակազմի անվան տակ։

Հիմա Փաշինյանը հերթական անգամ ռևերանսներ է անում Կրեմլին, հույս ունենալով, որ բարի ժպիտի կարժանանա և չի կրկնվի նախորդ անգամվանը, երբ Սիրիա զորախումբ ուղարկելուց հաշված օրեր անց բացահայտվեց հայտնի սեմինարը, երբ Երևանում ուսուցանում էին, թե ինչպես պետք է պետական հեղաշրջում անցկացնել Մոսկվայում։ Զորավարժությունները ՆԱՏՕ-ի համար բավական կարևորված են։ Մոսկվան էլ բավական նյարդային է ընդունել այն, մի քանի անգամ դիվանագիտական նոտաներ ուղարկելով և հայտարարություններ հնչեցնելով։

Այս քայլով, եթե հավատանք պաշտոնական հայտարարություններին՝ հակառուսական դաշինքը համարում է, որ Վրաստանն արժանավոր գործընկեր է և կարող է ապագայում անդամակցել դաշինքին։ Դրա վկայությունը պետք է համարել այն, որ երկուշաբթի Թբիլիսի է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։ Հայաստանի համար, որը լրիվ այլ անվտանգային և ռազմաքաղաքական բլոկում է գտնվում, կարող էր գոնե բազմավեկտորայնության ապահովման և Բաքվին հակակշռման տեսակետից արդյունավետ լինել այս հարթակը, սակայն մեր արտաքին քաղաքականության ստրատեգները այլ կերպ են մտածում։ Զարմանալին այն է, որ Ադրբեջանի մասնակցությունը Մոսկվան բավական ադեկվատ տարավ։ Չեղան այնպիսի սուր հայտարարություններ, ինչպիսիք Հայաստանի դեպքում են լինում, թեև Ադրբեջանը ռուսական սպառազինությունների առաջատար գնորդներից է, և բավարարվեցին միայն հայազգի ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան մուտքի արտոնություն չտալու խնդրի վերարծարծումով, որը հաջորդ օրն իսկ չեզոքացվեց մեկ այլ հայտարարությամբ, թե Մոսկվան նույնպիսի հայտարարություն կանի նաև ուղղված Երևանին, եթե ազգությամբ ադրբեջանցիների մուտքը Հայաստան որևէ կերպ խոչընդոտվի։

NEWSPRESS.am