ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Կենսաթոշակների բարձրացման նախագիծը վերաբերում է «սովամահ չլինելուն»․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում ընթանում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ներկայացրեց շուրջ 18 հազար քաղաքացու համար կենսաթոշակը 25․500 դրամ դարձնելու մասին նախագիծը։ Այսինքն՝ 12 տարի և ավելի քիչ աշխատած կենսաթոշակառուները կստանան ֆիքսված 25 500 դրամ կենսաթոշակ:

Իշխանության ներկայացմամբ՝ այս նախագիծը, որը նախատեսվում է հաղթահարել աղքատության շեմը։

Արձագանքելով Սմբատ Սաիյանին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ 25 հազար դրամ տալով մարդկանց վիճակն էական փոփոխություն չի կրի։

«25 հազար տվեցիք մարդկանց, ու նրանք այլևս ծայրահեղ աղքատ չե՞ն»,- հարցրեց Ուրիխանյանը։

Փոխնախարարն արձագանքեց, որ թոշակառուն կանցնի ծայրահեղ աղքատության շեմը․ «Բայց աղքատությունը հիմնականում այլ կերպ է հաշվարկվում՝ ընտանիքի կազմով, ու եթե որպես անհատ կենսաթոշակառուն հաղթահարել է այդ շեմը, նա կարող է շարունակել մնալ աղքատ ընտանիքի անդամ»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ բացի կենսաթոշակ բարձրացնելուց, հարկավոր է թոշակառուներին նաև լրացուցիչ արտոնություններ տալ, ինչպես, օրինակ, համերգների և թատրոնների անվճար տոմսեր։

«Այո, նման բան արվում է և պետք է արվի: Նախորդ կառավարության մշակույթի նախարարի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ ասուլիսով հայտարարվել է այն մասին, որ կենսաթոշակառուները կարող են ստանալ ներկայացումների անվճար տոմսեր: Ես հուսով եմ` դա շարունակում է գործել, որովհետև այն ժամանակ էլ էր օգտագործվում «դրա փոխարեն թոշակ բարձրացրեք» եզրույթը, բայց և այնպես մարդու կյանքի որակը բարձրացնելը բացառապես դրամական ձևաչափով չէ արտահայտված, այլ նաև իր ապրելակերպի և իր զբաղվածության մասով»,- եզրափակեց նախարարը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին զարմացրեց քննարկման ուղղությունը։ Նա իր արտահերթ ելույթի իրավունքով նկատեց, որ կառավարությունը բերել է մի նախագիծ, որով ինչ-որ թվով մարդկանց համար հարց է լուծվում, և հնչում են քննադատություններ։

Նա համաձայն է, որ 10 և 12 տարի աշխատած մարդիկ ավելի բարձր կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն, բայց, ըստ Միրզոյանի, սա վերաբերում է «սովամահ չլինելուն», որից ներքև թոշակ վճարել չի կարելի:

«Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ, եթե այդպես է, կարող էի առաջարկել, որ խոսեք՝ իսկ ինչու՞ չի սահմանվում 100 կամ 300 հազար դրամ, կամ մի՞թե հնարավոր է ապրել 50 հազար դրամով»,- նշեց ԱԺ նախագահը՝ պատգամավորներին հորդորելով ավելի սթափ արձագանքել նման փոփոխություններին։

Միրզոյանն առաջարկեց ընդունել, որ կառավարությունն այս նախագծով կարևոր քայլ է կատարում, իսկ ընդդիմադիր խմբակցություններին խորհուրդ տվեց էական վերապահումներ ունենալու դեպքում՝ դեմ քվեարկել օրինագծին։