ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

ԱԽՔ-ի հրաժարակա՞նն է նախապատրաստվում

Դեռևս անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին, երբ Փաշինյանի թիմը քիչ թե շատ ամբողջական պատկեր ստացավ, ռուսական մամուլում սկսվեցին հրապարակումներ այն մասին, թե ովքեր են այդ թիմից ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցողները։ Որպես այդպիսիք համարվեցին բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք մինչ իշխանական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնելը եղել էին հանրային սեկտորում, աշխատել արևմտյան հիմնադրամների դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, աչքի ընկել իրենց հակառուսական կամ արևմտամետ հայտարարություններով։

Այդ պաշտոնյաների ցանկը հրապարակվեց ռուսական մեդիայի կողմից, նույնիսկ այն լրատվամիջոցների, որոնց բովանդակությունը բավական հայամետ էր համարվում։

Ռուսական կողմը բավական պրոֆեսիոնալ և ընդգրկուն հետաքննություններ էր անցկացրել տարբեր ուղղություններով ու այս մասով, ունենալով հանդերձ Հայաստանում իր կողմնակիցների լիակատար աջակցությունը, տիրապետող էր դարձել ահռելի ինֆորմացիայի։ Արդեն ամիսներ անց, երբ հանկարծակի հրաժարական տվեց Արսեն Խառատյանը, ում ռուսական մամուլում ուղղակի մեղադրեցին ամերիկյան գործակալը լինելու մեջ, ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել, որ հաջորդ զոհը լինելու է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Նույնիսկ եղան այնպիսի հրապարակումներ, արդեն հայկական մամուլում, որտեղ հստակ մատնացույց արվեց, որ Արմեն Գրիգորյանը առաջիկայում թողնելու է ԱԽՔ-ի պաշտոնը ու գնա ԿԸՀ Տիգրան Մուկուչյանին փոխարինելու, քանի որ ռուսները նրան չեն վստահում այն աստիճան, որ պահանջել են Երևանից՝ այն փաստաթղթերը, որոնք պարունակում են գաղտնի համարվող տվյալներ իրենց հայաստանյան ռազմական կայանի մասին, հասանելի չդարձնել Արմեն Գրիգորյանին։ Հետո արդեն, Արմեն Գրիգորյանը փորձեց սիրաշահել ռուսներին, հատկապես Փաշինյանի՝ Սոչի կատարած այցից հետո, որը կարելի է համարել նրա ռուսական ադապտացիայի մեկնարկը։

Իհարկե, ընտանեկան դժբախտությունը մի փոքր շշուկների առիթ տվեց, սակայն ամեն դեպքում հաջորդող ժամանակաշրջանը ՀՀ ԱԽՔ-ի մասով վատ չէր, գոնե մամուլում նրա հանդեպ կոռեկտ-չեզոքություն էր պահպանվում։ Իրավիճակը, սակայն, կարծես թե փոխվում է հիմա։ Հատկապես Դավիթ Սանասարյանի հետ կապված զարգացումների ֆոնին, երբ ավելի ցցուն դարձան իշխանության ներսում եղած հակասությունները նիկոլականներ-սորոսականներ թևերի միջև, կրկին առարկայական դարձան նաև Արմեն Գրիգորյանի հետ կապված պաշտոնանկության լուրերը, որոնք ավելի ուժգնացան Փաշինյանի իրանական այցի ընթացքում հայտարարված օտարերկրյա գործակալների հանդեպ սպասվող հաշվեհարդարի ֆոնին։ Եվ ահա, այս ամենը կարծես թե հասկանալով, վերջինս փորձում է ամեն կերպ շրջանառության մեջ դնել այն թեզը, թե իր դեմ աշխատում են նույնիսկ Բաքվում ու Բաքվում չեն ալարել, նստել ու հսկայական թղթապանակ են կազմել ու ուղարկել Մոսկվա, թե տեսեք ինչ հակառուսական գործիչ կա Փաշինյանի կառավարությունում, որը դեռ շարունակում է պաշտոնավարել։

Տեսականորեն, իհարկե դա հնարավոր է, սակայն գործնականում մի փոքր տարօրինակ թեզ է, որն ավելի շատ նմանվում է ինքնապաշտպանության հուսահատ փորձի։ Նախ, Մոսկվան այդ հնարավոր ինֆորմացիային տիրապետում էր դեռ ամիսներ առաջ, այլապես այդքան մեծ վստահությամբ չէր հրապարակի իր համար անընդունելի համարվող արևմտամետ գործիչների ցանկը Նիկոլի թիմի մասով։ Բացի այդ, Հայաստանում Մոսկվայի կողմնակիցները այս մասով շատ ավելի արդյունավետ են աշխատել ժամանակին՝ հաստափոր հատորներ ուղարկելով Կրեմլ, քան դա կարող էին անել Բաքվում եղածները։ Եվ վերջապես, նմանատիպ ինֆորմացիոն հոսքերի ներդնումը շրջանառության մեջ՝ ընդամենը խոսում է այն մասին, որ սեփական վարկանիշի անկումը դանդաղեցնելու համար Փաշինյանը որոշել է հերթական անգամ «մի բաժակ ջրում փոթորիկ» կազմակերպել, այս անգամ՝ օտարերկրյա գործակալների թեմայով, որպես թիրախ ընտրելով արևմտամետ-գրանտակեր ու սորոսական թիմին, նաև հասարակության լայն զանգվածների համակրանքը շահելու համար, քանի որ այս թևը հասարակության մոտ ընկալվում է որպես ազգի այլասերիչների խմբակ։ Եվ հիմա կարծես իրավիճակն այնքան է մոտեցել հանգուցալուծմանը, որ ամեն մեկն այդ խմբակից պաշտպանվում է՝ ինչպես կարողանում է։

NEWSPRESS.am