Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Արի վարկդ փակեմ, Փաշինյան Նիկոլ

Ազգային ժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը։ 

Այս ծրագիրը լսելուց ՀՀ քաղաքացիներիս մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրում ենք կայծակնային տեմպերով առաջ գնացող երկրում, սակայն, ցավոք սրտի, կաշիներիս վրա դա չենք զգում։

Փաստորեն, տնտեսական ցուցանիշներն աճել են տնտեսության բոլոր ճյուղերում, իսկ հիփոթեքային վարկավորման մեծ տեմպերը վկայում են, որ մարդիկ մտածում են ոչ թե Հայաստանից արտագաղթելու, այլ այստեղ տնավորվելու մասին։

Իհարկե՛, վարչապետի այս լուսավոր, Հայաստանի իրականությունից կտրված զեկույցը տխուր նոտայով կտրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ հետաքրքրվելով, որ եթե մարդիկ լավ են ապրում, ինչո՞ւ են այդ դեպքում երկրում գնալով մեծ թիվ կազմում սպառողական վարկերը։

Նիկոլ Փաշինյանն էլ, նկատելու չտալով պատգամավորի հարցի լրջությունն, ասաց, որ ապառիկով ապրանք ձեռք բելելը շատ ավելի ձեռնտու է, քան կանխիկով առևտուր անելը։

Իհարկե, այս հարցում վարչապետ Փաշինյանը տնտեսագետների հետ լրջագույն դասընթացներ անցնելու խնդիր ունի՝ նման խայտառակ վրիպումներ թույլ չտալու համար, սակայն, դա դեռ թողնենք մի կողմ։

Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից, ի լուր ազգի, ասաց, որ իրենց տանն ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, գնել են ապառիկով, իսկ լվացքի մեքենայի ապառիկն էլ, ասաց, որքանով, որ հիշում է, մինչև հիմա փակում են։

Վարչապետն, իհարկե, ԱԺ ամբիոնը ևս մեկ անգամ օգտագործեց ցույց տալու համար, որ ինքը ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետ է ու շարքային, ապառիկների ու վարկերի տակ կքած քաղաքացուց որևէ բանով չի տարբերվում։

Վարչապետի էժանագին «շուլուխը» շտապեց թեժացնել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ու հպարտ ասաց, որ ապառիկով հեռուստացույց չի կարողացել վերցնել, քանի որ իր բանկային հաշիվը կալանքի տակ է։

Այս երկխոսությանը հաջորդեց մե ծիծաղ ու մե խնդություն, ինչից հետո լիցքաթափված դահլիճը շարունակեց քննարկումը։

Փաստորեն, պառլամենտական երկրում խորհրդարանը, որի ամբիոնը պետք է օգտագործվի բացառապես կարևոր նշանակության հարցերի լուծման համար, բարձրաստիճան պաշտոնյաներն օգտագործում են անմակարդակ շուլուխների համար։
Հարց է առաջանում՝ առավոտյան ժամը 10-ից Ազգային ժողովում ելույթ ունեցող վարչապետին ինչո՞ւ մեկը չհարցրեց Մեղրիի զորամասում տեղի ունեցած «բեսպրիդելի» մասին, թե՞ այստեղ հավաքվել են միայն Փաշինյանին ու նրա կառավարությանը տուրք տալու համար։

Փաշինյանին հարց տալու համար հերթագրվել է 45 պատգամավոր, որոնց մեծամասնության հարցերն ուղղակի ջուր են կամ ջուր՝ Փաշինյանի PR-ի համար աշխատող ջրաղացին։

Իսկ վերջում, հարգելի վարչապետ, ուզում եմ ասել՝ վարկ ունե՞ս, բեր փակեմ․․․

Ազգովի եկեք հավաքվենք Փաշինյան Նիկոլի վարկը փակենք․ երկրի վարչապետին հարիր չէ լվացքի մեքենայի վարկ փակելն, այն էլ 4 տարի։

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն