Երևանի կենտրոնում 2-հարկանի շենք է այրվում (լրացված)
Մարտի 27-ին, ժամը 17:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ երկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
19:49
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող «Երևանի մեքենաշինական գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող չշահագործվող լաբորատորիայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 17:51-ին: 2-րդ հարկի սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է (40 քմ):