Որ ծաղկեփունջ ուղարկելու համար 2 միլիոն ունեք, հաստատ հեռուստացույցի փող էլ ունեք
Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էժան PR-ի մասնագետները
Ուրեմն, սույն թվականի մարտի 4-ի երեկոյան ընկերս զանգեց՝ ասաց՝ հենց հիմա Երևան Մոլի «Զիգզագ»-ում եմ ու Արարատ Միրզոյանը հեռուստացույց ա ուզում գնել ապառիկով, բայց մերժեցին, ասացին՝ հարկադիր կա: Վերջը, ծիծաղացինք ու ուզում էի գրել այդ մասին, հետո մտածեցի, հիշեցի, որ ախր «Զիգզագ»-ը իրանց ընկերոջինն ա ու համ էլ ախրանայով Երևան մոլ գնալու ու մերժվելու իմաստը էն ա, որ մեկը գրի դրա մասին ու իրանք ասեն՝ վաաայ տեսեք՝ ինչ պուպուշ ղեկավարներ ունենք. սկի փող չունեն՝ հեռուստացույց գնեն։
Որոշեցի Մեր Միրզոյանի պլանը պռավալ տամ ու չխոսամ դրա մասին, որ չփիառվի, էն էլ չդիմացավ, էսօր ասեց)))
Տղեք, մեղք եք, ամոթ ա
Էն, որ ծաղկեփունջ ուղարկելու համար 2000000 ունեք, հաստատ հեռուստացույցի փող էլ ունեք»։