Հումանիտար զորք ուղարկելով Սիրիա՝ վերադարձնում ենք պատմական պարտքը. Փաշինյան
Այն, որ հայկական զորքերը մեկնել են Սիրիա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռիսկեր տեսնում է, սակայն, ըստ նրա, դա նաև առավելություն ունի։
«Արդյոք չի՞ մեծանում ՀՀ-ի ինքնիշխանությունը: Այո՛, դա ճիշտ ու մարդկային առաքելություն է»,- ասաց Փաշինյանն ԱԺ նիստի ժամանակ։
Հումանիտար զորք ուղարկելով, ըստ Փաշինյանի, Հայաստանը գնացել է իր ինքնիշխանության և պատմական առաքելության նկատառումներով:
«Մեր բժիշկները հարյուրից ավելի միջամտություններ են արել, ու ես հարմարում եմ, որ եթե փրկել են մի մարդու, ում պապը 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց է տվել կամ մի բաժակ ջուր, ես համարում եմ՝ մենք դրանով պատմական պարտքը վերադարձնում ենք: Ականազերծ տարածքում երեխաներ են վազվզում, և եթե այսօր մեր մասնագետները 100 քմ տարածք են բացում, նրանք այդ մարդկանց պատմական առաքելությունն են իրականացնում Սիրիայում»,- ասաց Փաշինյանը: