ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Ի՞նչ է տալու Հայաստանը «վազվրատի» դիմաց

ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը դեռ օրեր առաջ հայտարարեց, որ առաջիկայում լինելու են խոշոր բացահայտումներ, մեծ փողեր են վերադարձվելու պետությանը և այլն և այլն։ Իհարկե, այս ամենը շատ լավ է։ Նախ իր ուղիղ նշանակությամբ, Հայաստանից անօրինական ճանապարհով հանված փողերի վերադարձը կարող է երկրում լրիվ այլ պատկեր ապահովել ֆինանսական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում, էականորեն բարձրացնել բարեկեցության մակարդակը երկրում, լուծել բազմաթիվ խնդիրներ, մի խոսքով՝ ապահովել այսպես ասենք՝ «տնտեսական պոկման» գոնե մեկնարկն ու առաջին փուլը։

Սա հասկանում ենք բոլորս, և թերևս սա է պատճառը, որ հայկական հասարակության շրջանում այս հարցը մնում է ամենից «թեժերից» մեկը, որքան էլ բաց մնա մյուս կարևոր հարցը: Հարց է առաջանում․ խոսքն ի՞նչ գումարի մասին է, որքա՞ն գումար է, ի վերջո, այս տարիների ընթացքում հանվել Հայաստանից անօրինական ճանապարհով, կամ երբ խոսում ենք վերադարձի մասին, խոսքը 1991-ից ի վեր երկրից անօրինաբար հանված փողերի՞ վերադարձի մասին է, թե՞ ավելի ուշ կամ ո՞ր ժամկետները պետք է նկատի ունենանք։

Մյուս կողմից էլ երբեք չի խոսվել այն մասին, թե արդյոք Հայաստանում նման հետաքննություն երբևէ անցկացվե՞լ է կամ գոնե մոտավոր պատկեր կա՞, թե երբ, ինչ կարգի գումարը դեպի ուր գնաց և ինչ շղթայով, ի՞նչ մեխանիզմներով, ինչպիսի՞ դերակատարներով և այլն։

Սրանք հարցեր են, որոնք պետք է գոնե ներքին սպառման համար պատասխաններ ունենան գործընթացի հանդեպ հանրային վստահության մակարդակը բարձր պահելու համար։ Իսկ ընդհանրապես, գունավոր հեղափոխությունների պատմությունն ու նախադեպերը ցույց են տվել, որ բոլոր երկրներում էլ, որտեղ գունավոր հեղափոխություններ են եղել, կամ դրանց իմիտացիան՝ իշխանափոխությունների տեսքով, այս հարցը միշտ քննարկվել է և միշտ եղել է արդիական։ Այն նույնիսկ տեղավորվում է հետիշխանափոխական շրջանի սեփականության վերաբաշխման և էլիտաների վերաձևավորման պրոցեսների շրջանակում։ Ուստի նաև Արթուր Վանեցյանը պետք է գոնե հպանցիկ այս հարցերին անդրադառնա։

Եվս մեկ հարց էլ կա․ իսկ ինչպե՞ս են վերադարձվելու այդ փողերը։ Վերջին շրջանում, վրացական, ուկրաինական կամ նույնիսկ հյուսիսաֆրիկյան գունավոր հեղափոխությունների նախադեպերը ցույց տվեցին, որ փողերի վերադարձն, իհարկե, կարևոր թեմա է, քննարկվող՝ հանրային հնչեղություն ունեցող, սակայն պոպուլիստական քարոզչությունն այլ բան է, գործնական ռեալ արդյունավետությունը՝ լրիվ այլ։ Պատճառը շատ պարզ է։ Անօրինական հանված փողը չի գնում Մարս մոլորակ, օրինակ, այլ մնում է մեր մոլորակի վրա և տարբեր մեխանիզմներով, երբեմն էլ օրինականության քողով պատված՝ ներդրվում է համաշխարհային տնտեսության մեջ։ Այսինքն՝ հանված փողը կարող է հասնել ինչ-որ մի օֆշորային գոտի, կամ միջազգային կարգի բանկ, այնտեղից արդեն վերջինիս խողովակներով որպես օրինական փող գնալ, ասենք, ինչ-որ միջազգային կորպորացիա՝ որպես ներդրում և այսպես շարունակ։ Դրա մասին բոլորն էլ գիտեն Մեծ քաղաքականության մեջ և բոլորն էլ լռում են։ Սա նման է միգրացիոն խնդրին։ Այն կա, սակայն նաև ձեռնտու է, որովհետև ապահովում է էժան աշխատուժ։ 

Ուստի լավ կլիներ, որ պետությունը պատասխաներ նաև այս հարցին, իսկ ի՞նչ է տալու Հայաստանն այդ «վազվրատի» դիմաց։

NEWSPRESS.am