Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետի որոշումը
Վարչապետի որոշմամբ Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում:
Նշենք, որ այդ պաշտոնից ազատվել է Ինեսա Գաբայանը: