ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Գնաճը վտանգավոր չէ, եթե սոցիալական ճիշտ քաղաքականություն է վարվում

Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայությունը՝ «Ռոսստատը» տեղեկություններ է հրապարակել՝ կապված հետխորհրդային տարածքում փետրվար ամսին սննդամթերքի շուկայում գրանցված գնաճի մասին, համեմատելով այն նաև որոշ եվրոպական երկրների նույն ժամանակահատվածի արձանագրած գնային տատանումների հետ։

Պարզվել է, որ Ռուսաստանում 2019-ի փետրվարին սննդամթերքի ընդհանուր գնաճը կազմել է 1 տոկոս, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ աճը 2,5 տոկոս է և հետխորհրդային երկրներում այս ցուցանիշով ռուսների հետ համեմատվում է միայն Հայաստանը, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ, այս տարվա փետրվարին գնաճը սննդամթերքի շուկայում կազմել է 2,4 տոկոս։ Ոչ այնքան բարեկեցիկ և հազար ու մի ֆինանսա-տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունեցող Հայաստանի համար սա, ինչ խոսք, բավական բարձր ցուցանիշ է, քանի որ, օրինակ, Բելգիայում կամ Նիդերլանդներում, որոնց ոչ բարեկեցության մակարդակի, ոչ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մասով Հայաստանը համեմատվելու ի զորու չէ, 2018-ի դեկտեմբերի համեմատությամբ, 2019-ի փետրվարի գնաճը չի գերազանցել 1,3-1,8 տոկոսը։

Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունն այս հարցում ունի այլ կարծիք, և գտնում է, որ նման գնաճը նորմալ է։ Ավելին, կառավարության տեսակետի համաձայն, գնաճը գտնվում է օրենքով թույլատրելի կառավարելի սահմաններում և անգամ կարող է աճել մինչև 4 տոկոսի, ու այդ դեպքում նույնիսկ որևէ վտանգ սպասել պետք չէ։

Տեսականորեն կարելի է ֆիքսել, որ գնաճն ինքնին սովորական երևույթ է, որովհետև շուկան նման է կենդանի օրգանիզմի ու ցանկացած արտաքին ու ներքին ազդակի, լինի դա քաղաքական, իրավական, օրենսդրական կամ այլ տեսակի՝ արձագանքելու է։ Խնդիրը այստեղ այլ է։ Բանն այն է, որ նույնիսկ ամենափոքր գնաճը քաղաքացին զգալու է իր վրա, և եթե այն բարձր է, ապա քաղաքացու բարեկեցության նվազումն ավելի ակնառու է լինելու։ Հայաստանի նման երկրներում շատ կարևոր է գնաճի կառավարումը կամ զսպումը՝ գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, քանի որ սա նաև սոցիալական լուրջ գործոն է իր մեջ պարունակում։

Սովորաբար, պետությունները գնաճի հետ համահունչ իրականացնում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում, պետության սոցիալական ծախսերի համար նախատեսված բյուջետային հատկացումները ավելացվում են, որով պետությունը իր քաղաքացիների առաջ ունեցած սոցիալական պատասխանատվության շրջանակներում փորձում է կարգավորել իրավիճակն այնպես, որ, ասենք, միջինը 100 հազար դրամ եկամուտ ունեցող չորս անձից բաղկացած ընտանիքը օրական առաջին անհրաժեշտության ապրանքների վրա ծախսելիք ենթադրաբար 500-1000 դրամի շեմը պահպանի և չհայտնվի ծանր վիճակի մեջ։ Ուստի, տեսակետը, թե գնաճը կարող է նույնիսկ տնտեսական աճը խթանել՝ բավականին թերի է։ Ի վերջո՝ ՀՀ քաղաքացին այնքան գնողունակ չէ, որ գնաճով ծախսային մասը ավելանա ու այդ եղանակով հավելյալ միջոցներ լցվեն տնտեսություն։

NEWSPRESS.am