Աննայի միլիոններն ու վարչապետի վարկը
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ տիկին Աննայի աշխատանքի վարձատրության տարեկան ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 328 հազար դրամ։
Վարձակալության կամ այլ հատուցման տեսքով ստացված գումար որպես Աննան հայտարարագրել է ավելի քան 9 միլիոն դրամ։
Ընդհանուր հաշվով տարեկան կտրվածքով Աննան հայտարարագրել է 11 միլիոն 508 հազար և 300 հազար դրամի չափով փոխառություն։
Աննա Հակոբյանի հայտարարագրին անդրադառնալու ցանկություն չէինք ունենա, եթե նրա սիրելի ամուսինը երկու օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից չհայտարարեր, որ իրենց տանն ինչ առել են՝ սառնարան, լվացքի մեքենա, վարկով են առել և որ մինչև այժմ ամսեկան 6000 դրամ վարկ է փակում։
Ստացվում է՝ կամ վարչապետը տեղյակ չէ տիկնոջ հայտարարած փողերի չափից, կամ իրականում կատարվում է այն, ինչի մասին արդեն մի քանի օր է խոսում է ողջ մամուլը՝ էժանագին փիառ բոլոր հնարավոր և անհնար տարբերակով։
Ստացվում է, որ Հանրապետության հրապարակից էժանագին փիառը մուտք է գործել երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոն։