Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվենՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՌոբերտ Քոչարյանի «ՍԷԿՏ»-ը փակելուց հետո՞ դախազությունը որոշեց «գործ կարել»․ հարց՝ դատախազին (տեսանյութ)Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունըԱշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից. Արսեն ԹորոսյանՄենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավորԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՀերթական ինքնաթիռն է կործանվել ԱՄՆ-ում. կան զոհերԱշտարակում էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, 3 երեխա տեղափոխվել է Երևան. ԱՆG7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ, իսկ Ուկրաինային՝ զենք
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով կան վիրավորներ․ նոր մանրամասներ
ԵՄ-ն պատրաստում է արտակարգ միջոցառումներ՝ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներից հետո Հայաստանի հետ առևտուրը խթանելու համարՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԿԸՀ-ն կքննարկի այսօրԴատախազությունը խախտումներ է գտել 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալությամբ տալու գործընթացումԱվտովթար Աշտարակի Տիգրան Մեծ փողոցում․ վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)Հսկողական աշխատանքներ՝ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» Օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Ադրբեջանցիները Արցախում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր մտահոգ ուժերին առաջարկում է ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանԲԴԽ-ում քննարկվել է դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը
Վազող տողեր

Հայտնի է Օրբելյանին փոխարինողի անունը. 168.am

Երեկ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Թատերական միջավայրում համաձայն չեն նախարարության այս որոշման հետ, գործիչներն ընդվզում են, և վաղը ժամը 16:00-ին նախարարի պարտականությունները կատարող տիկնոջը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրել են թատրոն: Նախարարությունում տեղյակ չեն այս ժամադրությանը Նազենի Ղարիբյանի վերաբերմունքի մասին:

Նախարարությունում Կոնստանտին Օրբելյանի ազատման հիմքերը զուտ իրավաբանորեն են հիմնավորում, այն է՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքով՝ անձը միևնույն ժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի:

168.am-ի աղբյուրները վստահեցնում են՝ Կ. Օրբելյանին առաջարկել են ընտրել երկու պաշտոններից մեկը, սակայն նախարարության կողմից տրված ընտրության հնարավորությունը մաեստրոն կտրականապես մերժել է:

Նախարարությունում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պատրաստություն են տեսնում: Թեկնածուների երկու անուն է շրջանառվում՝ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյան: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ լիազոր մարմինը հակված է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ավելին, հետագայում Արմեն Սարգսյանը մրցույթով կհաստատվի Օպերայի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնը նրան խոստացվել է դեռևս անցած տարի, իսկ պայմաններ ստեղծելու գործին անձամբ Լիլիթ Մակունցն է լծվել: Դեռ Մշակույթի նախարար եղած ժամանակ Լիլիթ Մակունցը ծածուկ սկսել է Օրբելյանի ձեռքից տնօրենի պաշտոնը խլելու գործընթացը: Սկզբում նախարարությունում գործի են դրվել բարոյական ճնշումների մեթոդներ, հետո շանտաժի թեմա է դարձել մաեստրոյի հայոց լեզվի չիմացության խնդիրը, անդրդվելի երաժշտին, ի վերջո, հեռացրեցին՝ հիմք ընդունելով համատեղությամբ 2 պաշտոններ զբաղեցնելու գործոնը:

168.am–ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով որ՝ այո՛, իրեն դիտարկում են Կոնստանտին Օրբելյանի փոխարինող թեկնածու: Այս փուլում պարզ չէ միայն՝ ժամանակավոր պաշտոնակատարն ի՞նքն է լինելու, թե՞ ոչ: Հետագա զարգացումներից անկախ՝ երեկ Արմեն Սարգսյանը հասցրել է հանդիպել Կոնստանտին Օրբելյանին և խնդրել է, որպեսզի խոսեն-հասկանան իրար, Օրբելյանը չի մերժել:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար իրեն առաջինն արտիստներն են դիմել, դեռ անցած տարի իր հնարավոր նշանակման նպատակահարմարության համար ուսումնասիրել, հասկացել են, որ տարբերակ չկա: Նախկին իշխանությունների օրոք ՌԴ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանին հրավիրել էին Հայաստան և նշանակել էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հետագայում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ կառավարությունը հատուկ փոփոխության է կատարել, որպեսզի հնարավոր լինի նաև նրան տնօրեն նշանակել:

«Առաջարկվել է պարոն Օրբելյանին, որ զբաղեցրած հաստիքներից մեկը զիջի, դեմ է եղել, ասել է՝ կամ երկուսը միասին, կամ ես հեռանում եմ… բայց այս որոշմանը նախարարությունը գնացել է՝ օրենքի պահանջը հարգելով, ոչ թե ինձ նշանակելու կամ մեկ ուրիշի համար… այսօր ունենք այն, ինչ ունենք… Չստացվի էնպես, թե ես նստած սպասում եմ, որ այդ տեղն ազատվի ու ինձ առաջարկ լինի: Սակայն չեմ թաքցնում, ես ասել եմ, որ պատրաստ եմ ստանձնել Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը, ծանոթ եմ խնդիրներին, գիտեմ կոլեկտիվի կեսից ավելիին և լրիվ ի վիճակի եմ կատարել ադմինիստրատիվ գործառույթները, քանի որ երկար տարիներ «փրոդաքշըն» եմ ղեկավարել, ունեմ բավարար փորձառություն»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Տնօրենի թեկնածուն հույս ունի, որ թատրոնում կաշխատի Կոնստանտին Օրբելյանի հետ. ասում է՝ նշանակվելու դեպքում առաջինը, ում վստահաբար կդիմի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու՝ հենց Կ. Օրբելյանն է լինելու:

Ինչ վերաբերում է թատրոնի տնօրենի ժ/պ նշանակվելուն, ապա Ա. Սարգսյանն ասաց, որ իրեն նման առաջարկով չեն դիմել, իսկ այլ թեկնածուների մասին, խոստովանում է՝ չի լսել:

«Միակ անունը, որ շրջանառվեց դեռ անցած տարի նոյեմբերին, Հասմիկ Պապյանի անունն էր, բայց արագ մոռացվեց»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ ինքն ի վիճակի է փոխարինել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի եղբորորդուն՝ դիրիժոր, միջազգային հեղինակություն վայելող ՌԴ վաստակավոր արտիստ, Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Օրբելյանին, ով բազմակի պարգևների է արժանացել և եղել է Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: