ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Կալանավորվել է Գյումրիի թիվ 27 միջն. դպրոցի տնօրենը. մանրամասներ նրա դպրոցական «ռեկետից»

Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված «Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաակն տվյալներ են ձեռք բերվել դպրոցում մի քանի առարկաների՝ ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա եւ ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից աշխատավարձ ստանալու վերաբերյալ:

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Բացի վերոնշյալը Գյումրի քաղաքի մի բնակիչ հաղորդում է տվել նույն դպրոցում որպես ուսուցչուհի նշանակվելու նպատակով դպրոցի տնօրենի պահանջով եւ վերջինիս գործավարուհու միջոցով նրան կաշառք տալու եւ այդ ճանապարհով դպրոցում աշխատանքի անցելու մասին:

Նշված փաստերի առթիվ հարուցվել է եւս երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քրեական երեք գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, այն մասին, որ դպրոցի տնօրենը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, դպրոցի ֆոնդը համալրելու պատրվակով, դպրոցի ուսուցիչներից, աշակերտների ծնողներից չհիմնավորված տարբեր առիթներով, իսկ դպրոցի ուսուցիչներից՝ յուրաքանչյուր ամիս, իր գործավարուհու, գործով դեռեւս չբացահայտված այլ աշխատակիցների օժանդակությամբ 2012-2018թթ. ընթացքում հավաքել է 1.000-ական ՀՀ դրամ գումար: 2017թ. հուլիսին դպրոցի 4-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից ծնողկոմիտեի նախագահի միջոցով հավաքել է 2.000-ական ՀՀ դրամներ, 2012-2013թթ. ուսումնական տարուց սկսած՝ 9-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից տվյալ դասարանների դասղեկների միջոցով հավաքել է 12.000-ական ՀՀ դրամներ, 2011-2012թթ. ուսումնական տարուց սկսած՝ կազմակերպության բոլոր ուսուցիչներից, դասարանների թերծանրաբեռնվածության, դասարանները չմիացնելու եւ դասաժամերը չկորցնելու պատրվակով մեթոդմիավորման 4 անդամների ու մեկ այլ աշխատակցի միջոցով հավաքել է 1.000-ական ՀՀ դրամներ: Իսկ 2015-2016 թվականների ընթացքում տնօրենի կողմից մի դասվարի վրա ձեւականորեն դրվել են լոգոպետի պարտականություններ, եւ շուրջ 6 ամիս վերջինիս կողմից աշխատավարձ ստանալու ընթացքում ընդհանուր 372.000 ՀՀ դրամ է վերցրել նրանից:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղը 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց լրացնելու կապակցությամբ Գյումրի քաղաքի մի բնակչուհուց որպես կաշառք անձամբ պահանջել է վերոհիշյալ գումարը եւ դրա դիմաց պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթում նրա հաղթանակը: Դրանից հետո իր գործավարուհու միջոցով իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերի՝ 960.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը: Ապա տնօրենը կատարել է ստացած կաշառքի դիմաց ստանձնած խոստումը՝ նախօրոք կաշառք տվող անձին ճիշտ պատասխաններով լրացնել տալով մրցույթի հարցաթերթիկը եւ մրցույթի ընթացքում դրանով փոխարինելով նրա իրական հարցաթերթիկը:

Բացի այդ, տնօրեն Կ. Լ.-ն, նույն դպրոցի երաժշտության ուսուցչի թափուր հաստիքի զբաղեցման մրցույթում մեկ անձի հաղթանակն ապահովելու եւ ապա հրամանագրելու համար նրա մորից 2017թ. հուլիսին որպես կաշառք անձամբ պահանջել է 2.500 ԱՄն դոլար եւ իր աշխատասենյակում անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.201.150 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար, որի դիմաց կատարել է ստանձնած խոստումը:

2019թ. մարտի 26-ին նշված դպրոցի տնօրենը եւ վերջինիս գործավարուհին ձերբակալվել են: Մարտի 29-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Լ.-ին վերոնշյալ հանցավոր արարքներն առերեւույթ կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նախաքննությունն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Լ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նշված խափանման միջոցն ընտրելու համար, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ քրեական գործի նյութերում առկա են տվյալներ Կ. Լ.-ի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց սպառնալիքներով, նրանց հետ պայմանավորվածությունների գալու համար հանդիպում նախաձեռնելու միջոցով վերջիններիս վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու վերաբերյալ, ինչը կարող է շարունակվել նրա՝ ազատության մեջ հայտնվելու պայմաններում:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվող՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության այմաններում իրականացվում են քննչական եւ դատավարական անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցավոր դրսեւորումների ամբողջական շրջանակը բացահայտելու, ինչպես նաեւ՝ առերեւույթ հանցավոր արարքների կատարմանը մասնակցած կամ դրան առնչություն ունեցած բոլոր անձանց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով: