ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Սիրիական կոնտինգենտը՝ հայ-ռուսական և հայ-ամերիկյան հարաբերությունների արանքում

Երբ Երևանը որոշեց, անկախ բուն շարժառիթներից, զինվորական կոնտինգենտ ուղարկել Սիրիա, թեկուզ և մարդասիրական առաքելություն անվան ներքո, բոլորը խոսեցին այն մասին, որ գուցե դրանից հետո հայ-ռուսական հարաբերություններում քիչ թե շատ ջերմացում նկատվի, արդեն տասն ամսից ավել ընթացող սառնությունից հետո։ Սակայն մյուս կողմից, հասկանալի է, որ այն չէր կարող չազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

Ինչ եղավ արդյունքում։ Երևանը ավելի քան 80 հոգանոց խումբ ուղարկեց Սիրիա, Հալեպ։ Մոսկվան, իհարկե, այս քայլին դրական արձագանքեց, նույնիսկ փոքրիկ շողեր երևացին հայ-ռուսական հարաբերությունների ջերմացման, սակայն հենց այդ ժամանակ ռուսական մեդիա ոլորտի առաջատարների կողմից իրականացված հետաքննությամբ պարզվեց, որ Երևանում սեմինար է անցկացվում, որտեղ սովորեցնում են, թե ինչպես է պետք պետական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։ Արդյունքում Հայաստանը սկսեց ներկայացվել այնպիսի լույսի տակ, որպիսին նույնիսկ Լեհաստանը չի ներկայացվում արդեն մոտ երեսուն տարի։ Մոսկովյան փորձագիտական շրջանակների ազդեցիկ դեմքերը պարզեիպարզ խոսեցին նույնիսկ այն բանի մասին, որ Սիրիա կոնտինգենտ ուղարկելն ընդամենը ռուսների՝ Հայաստանի ու հայերի համար արածի շնորհակալություն կարելի է համարել, իսկ այ, որ հանկարծ ճանաչի Երևանը Ղրիմի միացումը Ռուսաստանին, դա այլ հարց կլինի։

Հասկանալի է, որ Երևանը նման ռիսկի գնալ չի կարող, թեև հայ-ամերիկյան հարաբերություններն արդեն փչացված են։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սիրիան այն թատերաբերմն է, որտեղ հիմնականում բախվում են Ռուսաստան-Թուրքիա-Իրան և ԱՄՆ շահերը։ Այն նման է գեոպոլիտիկ եռացող կաթսայի, որտեղ ընկնողը կարող է պարզապես տարրալուծվել հալչել-գնալ անհետ ու անհիշատակ։

Երևանում փորձ է արվում մանիպուլացիայի միջոցով հիմնավորել, թե պատմական պարտք են հատուցում Սիրիային օգնելով։ Սակայն Ամերիկան իր մոտեցումն ունի։ Ի վերջո նույն պատմական պարտքը Երևանն ունի նաև Ամերիկայի հանդեպ։ Ինչևէ։ Միացյալ Նահանգների համար Հայաստանի փաստացի ներքաշումը սիրիական առճակատմանն, այն էլ իր գեոպոլիտիկ հակառակորդի ճամբարի կազմում, դա նշանակում է հարվածել ամերիկյան ազգային անվտանգությանն ու ազգային շահերին։ Իսկ պրագմատիկ ամերիկացիներն ինչ-ինչ, բայց դրան հակադարձելու ծով գործիքակազմ ունեն։

Հակազդեցության առաջին ծիծեռնակներն էլ կան՝ ՆԱՏՕ-ն սկսում է կամաց-կամաց չեղարկել Հայաստանի հետ իր ծրագրերը։ Իհարկե, ամեն բան դրանով չի սահմանափակվի։ Դեռ կա նաև 904 արգելքի չեղարկումը կամ շրջանցումը, որը կարվի ամենայն հավանականությամբ եկող տարվա նախագահական ընտրություններից հետո։ Հանրագումարում, ստացվում է մի իրավիճակ, երբ Երևանի հաշվին բոլորը ստանում են այն, ինչ ուզում են, իսկ տուժում է հենց Երևանը՝ «իր խելքի երեսից»։

NEWSPRESS.am