Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է. Լևոն Մնացականյան (տեսանյութ)

Հերթական անգամ համոզվում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը հանդիսանում է հենց Պաշտպանությանը բանակը, որը հերթական անգամ ապացուցեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այժմ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը: 

Նա խոսել է ապրիլյան պատերազմի մասին և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ծնողներին, ովքեր իրենց կյանքը նույնիսկ չեն խնայել՝ պայքարելով հայրենիքի համար: 

Մնացականյանը նաև անդրադարձել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն մտքին, որ ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե պատերազմ, այլ դիվերսիա էին. «Ես նորից մնում եմ իմ համոզմունքին, իմ ասածին, որովհետև ոչ թե դա ասվել է ասվելու համար, այլ ասվել է բազմակողմանի վերլուծության արդյունքում: Այստեղ միանշանակ եղել է պատերազմ: Դիվերսիայի միջոցով այս հիմնական նպատակներին հասնելն անհնարին էր, այդ նպատակներին հասնում են միայն պատերազմի միջոցով՝ հարավից դեպի հյուսիս, բոլոր ուղղություններով եղել է հակառակորդի հարձակում: Սկզբից՝ դիվերսիոն գործողությունների միջոցով, որին հաջորդել են համազորային բոլոր ուժերը, և դրան են միացել Զինված ուժերի մյուս զորատեսակները: Այդ օրերի ընթացքում կիրառվել են համազորային բոլոր զենքերը, ընդհուպ մինչև Տ-90 տանկ՝ հարավային ուղղությամբ, կիրառվել են ականանետային, փողային, ռեակտիվ հրետանին, հրթիռային զորքերը, բանակային և մարտավարական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, «Սմերչ» կայանքները և այլն: Այդքանից հետո ասել, որ դա դիվերսիա է, ծիծաղելի է»,- նշել է նա: 

Մնացականյանն անդրադարձել է նաև այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ բանակի բարձրաստիճան ղեկավարությունը նախապես տեղյակ է եղել ապրիլյան պատերազմական գործողությունների սկսման մասին և հերքել դրանք: 

Գնահատելով այսօրվա իրավիճակը և պատերազմի վերսկսման հավանականությունը՝ Մնացականյանն ընդգծել է, որ այսօր իրավիճակը «արտաքինից հանգիստ է»:

«Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք: Մենք պետք է զգանք, որ հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է պարապմունքներ՝ դրանց յուրացման և դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր առաջատար երկրներից, որի համար, իհարկե, վճարում է: Եվ չեմ կարծում՝ այդքանն արվում է խաղաղության համար: Ուզում ես խաղաղություն, ուրեմն պետք է պատրաստվես պատերազմի: Եվ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է: Վերջ ի վերջո, անկախությունը դե ֆակտո կա, պետք է նաև հաստատվի դե յուրե: Մենք գիտենք, որ մյուս կողմը դրան համաձայնություն չի տա: Այդ հարցը պետք է լուծվի, իսկ լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, որ ռազմական է, և պետք է պատրաստվենք մարտական գործողությունների: Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,- նշել է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում