ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Փաշինյանը չի հիշում՝ ինչպես է զենքը հանձնել ոստիկանություն․ մանրամասներ՝ «Ելք»-ի և Մանախի միջև ընդհարման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 3-ին, որպես վկա հրավիրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր՝ Արթուր Այվազյանի` Մանախի և «Ելք»-ի համակիրների ընդհարման գործով ցուցմունք տալու համար։

Նա դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ճանաչում է տուժող Հայկ Սարգսյանին, ով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց նախընտրական շտաբի պետն է եղել։ Ավելին՝ Հայկի հետ Փաշինյանն ընկերական հարաբերություններ է ունեցել։

Իսկ Արթուր Այվազյանի հետ կապված` Փաշինյանն ասած, որ առաջին անգամ է հանդիպում նրան, թեև ԱԺ պատգամավոր եղած ժամանակ Այվազյանից նամակներ է ստացել։

Փաշինյանը պատմեց նաև մանրամասներ տեղի ունեցածի մասին։

«2017 թվականին այդ օրը ես տանն էի։ Երեկոյան 22։00-ի կողմերն էր, երբ զանգել են ինձ ու ասել, որ մեր տղաների վրա հարձակում է տեղի ունեցել։ Որքանով հիշում եմ, զանգահարողը ներկայումս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր։ Փորձեցի Հայկին զանգել, չպատասխանեց, հետո, եթե չեմ սխալվում, Ալենի միջոցով ասացի՝ թող ինձ զանգեն: Զանգեցին ու ասացին, որ միջադեպ է եղել, ես ասացի` արագ տարածքից հեռացեք ու եկեք նախընտրական շտաբ: Անմիջապես տանից դուրս եմ եկել, տեսել, որ իմ նկարի վրա ներկ են փչել: Ինձ պատմեցին, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա, ու հարցրել են՝ ո՞ւր է դրոշը, ո՞վ է տարել: Մի քանի քաղաքացիներ են եղել, ու նրանցից մեկն ասել է` տղաները հետ են պահանջել դրոշը: Դրոշը տանող քաղաքացիներից մեկը կամ քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին։ Բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել է, հետո այդ անձը հանել է զենքը, ու հենց այդ պահին ներկաներից մեկն արագ արձագանքել է, խփել է նրա ձեռքին, ու զենքն ընկել է։ Երբ ես իմացել եմ, որ զենքն իրենց մոտ է, ասել եմ՝ ցույց տվեք: Ես զենքը վերցրել եմ` առանց դիպչելու, անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, հետո «Ֆեյսբուք»-ով ուղիղ եթեր եմ մտել ու ցուցադրել զենքը, ցուցադրել՝ ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ»,- մանրամասնեց նա։

Փաշինյանի խոսքով` Հայկ Սարգսյանն այդ օրը ուղիղ եթերում չի եղել, քանի որ վնասվածքներ ուներ։

Չնայած ներկայացրած այս մանրամասներին՝ Փաշինյանը հստակ չհիշեց, թե ինչպես է ինքը զենքը հանձնել ոստիկանություն։

«Ես տեսա, որ զենքի մեջ մարտական փամփուշտներ կային և հետագայում չեմ հիշում, թե ոնց եմ զենքը հանձնել ոստիկանություն։ Եթե չեմ սխալվում՝ ոստիկանությունը ոնց որ չեկավ Տերյան հասցե: Ես գնացի դեպքի վայր, հետո Մալաթիայի բաժին ու, եթե չեմ սխալվում, այնտեղ եմ զենքը հանձնել», - ասաց նա, որից հետո լքեց դատարանի դահլիճը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին զինված հարձակում էր տեղի ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա։ Նույն օրվա գիշերը «Ելք» դաշինքի կողմնակիցների ու Մանախի միջև տեղի էր ունեցել ընդհարում: «Ելք» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը ճանաչվել էր տուժող: Հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության (ՀՀ քրեական օրենսգիրք 258-րդ հոդվածի 2-րդ մաս) և ապօրինի զենք պահելու (235-րդ հոդվածի 1-ին մաս) համար: