ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Ամեն ինչ սո՞ւտ էր. ԱԺ-ն հաստատում է «Քաղաքացու օրը», իսկ այդ պահի քաղաքացիները ձերբակալվում են

Ազգային ժողովում քննարկում են ապրիլի 23-ը «Քաղաքացու օր» հռչակելու մասին հարցը, հաշվի առնելով, որ այդ օրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի...» ու հեռացավ պաշտոնից:

Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդ օրը համարում է պատմական և նշանակալից նրանով, որ քաղաքացին արտահայտեց իր կամքը, տեր եղավ իր խոսքին ու կատարվեց քաղաքացու կամքը:

Թվում է, թե ամեն ինչ ճիշտ է, ու Նիկոլն իսկապես ճիշտ էր, սակայն փաստն այն է, որ օրեցօր դժգոհությունների ալիքը բարձրանում է, ու մարդիկ արդեն գրեթե վստահ են, որ ոչինչ չիփոխվել՝ միայն իրենց վիճակն է վատացել. հազարավոր գործազուրկներ են ավելացել, ներդրումներ չկան, խոչընդոտներ են առաջացել բիզնեսի նկատմամբ ու մարդիկ շարունակում են արտագաղթել: Այս ամենի հետ էլ՝ սահմանին լարվածություն է առաջանում...

Զավե՞շտ ասեն, թե ՞ ողբերգություն, որ այդ դժգոհությունների ալիքը կառավարությունը չի նկատում: Այդ մասին նույնիսկ Փաշինյանը հայտարարեց իր ասուլիսի ժամանակ:

Ու մինչ ԱԺ-ում քննարկում են քաղաքացու կամարտահայտման օրը տոն հռչակելու մասին, «Սպայկա» ընկերության 1000-ավոր աշխատակիցներ Կենտրոնի դատարանի դիմաց ակցիա են իրականացնում: Նրանց տնօերնը կալանավորվել է: Քաղաքացիներին սպառնում է գործազրկությունը:

Ակցիան հեռարձակվում է բոլոր կայքերով ու նաև հեռուստատեսությամբ, և ԱԺ պատգամավորներն էլ տեղյակ են այդ մասին, սակայն պատգամավորներից և ոչ մեկի մտքով չի անցնում գնալ ակցիայի անկացման վայր և հարցնել քաղաքացիներից՝ արդյոք նրանք գո՞հ են մեկ տարի առաջ կատարած իրենց ընտրությունից, արդյոք նրանք համարո՞ւմ են, որ փողոց փակելով հարց լուծեցին, արդյոք ուզո՞ւմ են այդ օրը հիշատակել, տոն դարձնել... 

Քաղաքացիների կամքը հարցնող չկա: Փոխարենը քայլարած պատգամավորները հպարտությամբ հայտարարում են, թե կողմ են քվեարկելու այդ օրը տոն դարձնելու համար, ու միայն քննարկվում է հարցը, թե ինչպե՞ս անել, որ այն հանակարծ ապրիլի 24-ի հետ չհամընկնի:

Մինչդեռ փողոցում մարդիկ գոռում են արդեն, թե իզուր հեղափոխություն արեցին, որ Փաշինյանն իրենց խաբեց, որ երկրում արդարադատություն չկա, որ փաշինյանն իրենց նպաստից կտրեց ու հիմա էլ աշխատանքից է փորձում կտրել: Նրանք պահանջում են արդեն ո՛չ թե հեղափոխական Նիկոլի, այլ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում, սակայն այս երկուսի մեջ արդեն անանց անդունդ կա...

Հեղափոխական Նիկոլն ուզում էր մարդիկ դուրս գան փողոց՝ իրենց կամ գուցե իր կամքն արտահայտելու և պահանջին տեր կանգնելու համար, իսկ վարչապետ Փաշինյանը միայն սպառնում է «դատարանի ծակը կոխել», «ասֆալտին փռել» ու «պատին ծեփել»: Նա հայատարրում է, թե այսօր ոչ ոք չպետք է բողոքի ակցիա կազմակերպի և փողոց փակելու լիազորություն չունի...

Դե իհարկե, այդ լիազորությունն ուներ միայն ինքը՝ Նիկոլը, դա նրա մենաշնորհն էր երևի նրա համար, որ, օդում կախված լուրերի համաձայն նա  Սերժ Սարգսյանի «հաճախորդն» էր: Իսկ այսօր էլ արդեն վարչապետ է դարձել ու կարող է գոռալ բոլորի վրա, սաստել, թե «հանգիստ նստեք տեղներդ»... ու գրողի ծոցը, թե մի քանի հազար մարդ էլ անգործ կմա. հերն էլ անիծած, որ ԱԺ-ի կողմից «Քաղաքացու օրը» հաստատելու պահին, մի քանիսը այդ պահին ձերբակալվում էին՝ իրենց կամքը արտահայտելու համար...

Նրանք բղավում են, որ ամեն ինչ սուտ էր և իրենց խաբեցին...

Այս օրը գուցե անցի ու բոլորը գոհ լինեն, չաղ ու բախտավոր, միայն քաղաքացու օրը նշող քաղաքցին իրեն կզգա անգործ, ընչազուրկ, ճնշված և խաբված...

 

Արմինե Մկրտումյան