ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Սևանի մակարդակը ոչ թե կեղտոտջրով պիտի բարձրացնենք, այլ մաքուր ջրով. Յուրի Ջավադյան

«Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ջրայինռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ.

Ես ներկայացնեմ մեր ռեսուրսների վիճակը: Հոսող ջրային ռեսուրսները կազմում են ընդամենը 7 մլրդ 300 մլն խորանարդ մետր, որից մենք օգտագործում ենք 2,3 մլրդ խմ: 5 միլիարդ խմ ջուրը հոսում է մեր սահմաններից դուրս:

Այսինքն՝ պետք է այսօրվանից սկսած կառուցենք մեծ ջրամբարներ, ջրամբարային համակարգեր: Ի ուրախություն բոլորիս՝ կառավարությունը քննարկեց և շուտով որոշում կլինի, որ Սևանի շուրջը նորից 4 փոքր ու միջին ջրամբարներ կառուցենք, նախագծենք ու 2 տարվա մեջ կառուցենք: Գյադիկ վանքի 25 միլիոն խմ ջրամբարը, որը բավականին լավ ջրատարություն կունենա, Զիրակի ջրամբարը, դա կտանք Կեչուտի միջոցով, մյուսը կտանք առաջին թունելի միջոցով, Ֆիալետովոյի ջրամբարը՝ 42 միլիոնանոց ծավալով, կտանք ուղիղ Հրազդանգետ, և Քասախի 11.5 միլիոնանոցջրամբարները:

Սրանք կլինեն արդեն դոնոր ջրամբաներ, որ այսուհետև մենք չունենանք հնարավորություն և անհրաժեշտություն Սևանից ջուր վերցնելու, թողնենք, որ նորմալ բարձրանա մինչև 6 մետր: Հիմա՝ շարունակությունը սկսենք նրանից, որ այսօր մենք Սևանը բարձրացնում ենք կեղտոտ ջրով, ամենակեղտոտ ջրով: Որովհետև մենակ այդ ռեստորանների և հյուրանոցների սպասքի ու սպիտակեղենի լվացման հեղուկների մեջ զգալի քանակությամբ ֆոսֆոր պարունակող նյութեր կան: Իսկ ծաղկումը հիմնականում ֆոսֆորի բարձր քանակությունից է սկսվում և ջերմաստիճանից: Եվ մեզ խիստ անհրաժեշտ է Սևանի կոյուղացման խնդիրը լուծել: Մենք արդեն ձեռնարկել ենք:

«Քիմմաստեր» ընկերության 7 հատ մաքրման կայաններ այսօր գործումեն: Համաձայն Սևանի մասին օրենքի՝ պետք է պարտադրենք՝ որևիցե մեկը իրավունք չունի կեղտաջուր թափել Սևանա լիճ: «Քիմմաստեր» ընկերությունը մեզ խոստացել է, որ գոնե մշտական գործող 300 կայաններ տրամադրի: Այսինքն՝ թափող կազմակերպությունները պիտի կարողանան լուծել հարցը, և կայանները տեղադրվեն:

Ի՞նչ են տալիս այդ մաքրման կայանները.

Սևանի ջրավազանի ամենամաքուր գետի ստանդարտով ջուր: Դրանից պակաս իրավունք չունի: Եվ միկրոբներով են մաքրում, քիմիա չկա, հիանալի բան է մեզ համար: Իսկ այն 3 կառուցված կայանները ավելի մեծ վնաս են տալիս. փոխանակ մաքրեն՝ կենտրոնացնում են կիսամաքրված կեղտաջուրը ու կենտրոնացված են թափում՝ շատ ավելի վատ հետևանքներով: Դրա համար մաքրման մոդուլներ կան, որոնց միջոցով իսկական մաքրված ջուր պիտի լցնենք, որ Սևանը ոչ թե կեղտոտ ջրով բարձրացնենք, այլ մաքուր ջրով: Եվ մենք արդեն կառավարություն ենք ներկայացրել, վարչապետին անձամբ զեկուցվել է:

Վարչապետը շատ լավ ընդունում է դժվարությունները, որ պիտի հաղթահարենք, և Տարածքային կառավարման նախարարը ինձ զանգեց, ասաց, որ հարցը դրականորեն լուծվել է:

Երկրորդը՝ մեր կարևոր հարցերից մեկը Հրազդան գետի և Երևանյան լճի մաքրության խնդիրն է: Մոտ 30 տարի առաջ մենք Գետառ գետը, հատուկ կոյուղագիծ կառուցելով, հանել ենք Երևանյան լճից, թափվում է ջրամբարից ներքև:

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր ռեստորանային տնտեսություններում: Բոլորը ուղիղ թափում են գետը: Հարցնում ես՝ սա ինչու՞ է թափվում այստեղ, ասում են՝ դե, մեքենան ուշացել է, դրա համար: Կանչում է մեկին, հայհոյում, թե՝ էս ի՞նչ ես արել, ինչի՞ չես մաքրել: Բանից դուրս է գալիս, նախ՝ ոչ մեքենա ունեն, ոչ էլ մենք թափելու տեղունենք:

Երևանում չունենք կեղտաջուրը թափելու տեղ: Նոր սկսում ենք մաքրման կայան կառուցել: Դժբախտաբար, Հայաստանում չունենք հիմնական կառուցված, գործող մաքրման կայաններ: Երևանը պիտի առաջ գնա, իսկ 1200 տեղից կեղտաջրեր են թափվում, որից 220-ը՝ Հրազդան գետ:

Մենք 2006 թվականին ուսումնասիրել ենք Երևանյան լիճը: Երևանյան լիճը մի ահավոր վիճակում է, այնտեղ ունենք նաև ծանր մետաղներ՝ բարեբախտաբար նորմային մոտիկ: Մենք նախատեսել ենք գերեզմանոց, 15 կիլոմետր Երևանից հեռու տեղնենք ընտրել՝ 10 հեկտար տարածքով, որտեղ որ գրունտային ջրերի խորությունը 100 մետրից ներքևէ, որպեսզի վնաս չտա:

Ու սկսելու ենք տեղափոխել Երևանյան լճի հատկապես էն աղբյուրների մասը, ուր եղեգներ են աճում՝ Ամերիկյան դեսպանատան կողմից: Դա Երևանի և շրջակա համայնքների հանգստի վայրն է։

3-րդ կարևորհարցը Արարատյա նդաշտի հարցն է:

Մենք էնպիսի օրին ենք դրել Արարատյան դաշտը որ… Սևջուր գետը 2007 թվականին ունեցել է 26.5 մլն խորանարդ մետր հոսք: Հիմա՝ ընդամենը 3-ը, որից 2-ը կոյուղի են: Հուլիս-օգոստոս ամիսներին մնում է մենակ կոյուղին: Դրանով ջրում ենք բանջարեղեն, մատակարարում մեր ժողովրդին:

Այդբհարցի շուրջ մենք հիմա էլ ինչ որ առաջարկությամբ աշխատում ենք, որ Կարակալայի հանգույցից ինքնահոս ջուր բերենք, հասցնենք Սևջուր գետին, որպեսզի կարողանանք հուլիս-օգոստոս ամսին՝ ջրի դեֆիցիտի ժամանակ, ոռոգում կազմակերպել:

Այս բոլորը կառավարությունում զեկուցված է, այնտեղ հանձնարարություն կա, որ այդ 4 ջրամբարներից բացի 25 հատ առաջնահերթ ջրամբարներ նույնպես նախագծվեն ուվկառուցվեն, չուսումնասիրված բոլոր ջրամբարները կուսումնասիրվեն այս տարվա ընթացքում: Սրանք հիմնական ջրաշինարարական հարցերն են, որոնք օրակարգի մեջ են, բավականին լուրջ միջոցառումներ է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի կարողանանք մեր ջուրը հավաքել ու օգտագործել: Իսկ ինչ վերաբերում է կորուստներին, ապա մենք ոռոգմաննցանցերում 40 տոկոս սովորական կորուստ ունենք՝ մինչև դաշտը և դաշտն էլ հետը, 40 տոկոս՝ կոմերցիոն կորուստ: