Անցկացվում են երկաստիճան շտաբային մարզումներ. ՊՆ (ֆոտո)
Պահեստազորայինների պատրաստության տեսական գիտելիքներն ստուգելու և զորահավաքային ծավալման կազմակերպման ընթացքում շտաբերի ներդաշնակման մակարդակը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորումում անցկացվում են երկաստիճան շտաբային մարզումներ: Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
