NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժամանակ». Կարեն Կարապետյանից մնացած միլիարդները. նորերը հիշեցնում են հներին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քննարկվում է ներդրումային 83 ծրագիր, ընդհանուր 3,3 միլիարդ դոլար ծավալով, որից 800 միլիոն դոլարի առնչությամբ արդեն կան արված որոշակի քայլեր:

Նախարարի այդ հայտարարությունը բավականին հիշեցնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ներդրումային հաշվետվությունները, որը եւս խոսում էր միլիարդների ծրագրերից: Սակայն երբ գալիս է այդ ամենի վերաբերյալ առարկայական հարցերի հերթը, պարզվում է, որ կոնկրետ պատասխանները կամ ցույց տալու գործերը այդքան էլ շատ չեն:

Այստեղ փաստացի աշխատում է քարոզչական կամ տեղեկատվական ավանդական տրամաբանությունը, ըստ որի կարևոր է դիտվում քաղաքացիներին հնչեղ թվեր մատուցելը, միլիարդներից խոսելը: Արդյո՞ք 3,3-ի մեջ կան այն միլիարդներից կամ այն թվերից, որոնց մասին նաեւ Կարեն Կարապետյանն էր խոսում, թե՞ այս դեպքում գործ ունենք բոլորովին նոր մտադրությունների կամ գաղափարների հետ: Բայց, մեծ հաշվով, դա էական չէ, որովհետեւ փաստացի մատուցման տրամաբանության մեջ խնդիրը, ըստ էության, Կարեն Կարապետյանի և նախկին համակարգի «միլիարդների» տրամաբանության մեջ է:

Միլիոնների կամ միլիարդի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ դրանք կոնկրետանում են, առարկայանում: Եվ հենց դրանց կոնկրետացման ու առարկայացման համար պետք է խոսել շատ հստակ կանոնային փոփոխությունների, տնտեսական գործունեության համար շահեկան դաշտն ընդլայնող օրենսդրական նախաձեռնությունների և իհարկե՝ հարկային ռեֆորմի մասին:

Միլիարդները գործարար հանրությանը չեն ասում ոչինչ եւ ոչինչ չեն ասում միջին խավին: Դա գուցե առկա «լյումպենի» սպառման նյութ է: Սակայն ժամանակակից աշխարհում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չի կարող կայուն հիմնվել «լյումպեն» հանրության վրա եւ այդ հանրության վրա էլ ռեֆորմներ կառուցել:

«Լյումպենը» ռեֆորմի ռիսկն է, խոչընդոտը, վտանգը, երբեմն թշնամին: Ռեֆորմացիայի շարժիչը կամ հենարանը արդիական հանրային շերտերն են: Իսկ նրանք սպառում են շատ կոնկրետ օրենսդրական քայլերը, ոչ թե «հռչակագրային միլիարդները»: Ըստ այդմ՝ նրանց հարցերն, օրինակ, հարկային օրենսդրության մասին է, որի շուրջ քննարկումները մի կողմից ուշանում են, մյուս կողմից՝ հանրությանն է մատուցվում Հարկային օրենսգրքի փոփոխության տարբերակ, որը, մեղմ ասած, սկզբունքորեն չի տարբերվում նախորդ իշխանության ընդունած օրենսգրքից, ընդ որում՝ դա մասնագետների գնահատմամբ:

Սրանք լուրջ հարցեր են, որոնք պետք է լինեն տնտեսական քաղաքականության և դրա վերաբերյալ տեղեկատվական քաղաքականության առանցքում, ըստ այդմ՝ նաև խորհրդարանական օրակարգում: Վերջին հաշվով, փոքր-ինչ ձևափոխելով հայտնի արտահայտությունը, կարող ենք արձանագրել՝ ասեք ինչպիսին է խորհրդարանի տնտեսական օրակարգը, և պարզ կլինի, թե ինչպիսին է տնտեսական քաղաքականության տրամաբանությունն ու վեկտորը: Այդ առումով, խորհրդարանի տնտեսական օրակարգը գոնե առայժմ առաջացնում է հարցեր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում