ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Ինչպիսի՞ն կլինի ԵԱՏՄ-ի ապագան Նազարբաևից հետո

Ղազախստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, որքան էլ դրանք անվանենք իշխանության փոխանցման սցենարին համապատասխան գործողություններ, այնուամենայնիվ, որոշակի հարցեր առաջացնում են ողջ հետսովետական տարածքի համար։ Խոսքն, իհարկե, էլիտաների փոփոխության մասին չէ, սակայն դերակատարների փոքրիկ փոխատեղումները նույնիսկ պոստսովետական տարածքում, որտեղ քաղաքականությունը չափազանց անձնակենտրոն է, դրանք որոշակի ազդեցություններ ունենում են։

Մեզ համար այս ամենը հետաքրքիր է այնքանով, որ Ղազախստանը բացի այն, որ հանդիսանում է հետսովետական երկիր՝ նաև ԱՊՀ անդամ է։ Ավելին՝ այն Հայաստանի երկու կարևոր ինտեգրացիոն բլոկներում դաշնակից է հանդիսանում։ Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։ Նուրսուլթան Նազարբաևը համարվում է ԵԱՏՄ «կնքահայրերից» մեկը։ ԵԱՏՄ-ն թեև դեռ իր պոտենցիալի ամբողջական ծավալի չնչին մասն իրացրած կառույց է, սակայն հսկայական ներուժ ունի և համարվում է հետսովետական տարածքի ամենից հաջողված ինտեգրացիոն կառույցը, որն ունի ընդհանուր առմամբ 750 միլիարդ դոլարի արտաքին առևտուր, հսկայական ռեսուրսապահովվածություն, մոտ երկու հարյուր միլիոնանոց բնակչություն։

Շատ մասնագետներ կարծում են, որ Նազարբաևի, այսպես ասած, դեպի ստվեր քաշվելուց հետո այստեղ կսկսվի ինտեգրացիոն ընդմիջում, ինչը կարող է բերել արդեն ունեցած նվաճումների ու ձեռքբերումների կորստի։ Ու հիմա շատ վերլուծաբաններ փորձում են գտնել ուղիներ՝ կառույցում հնարավոր լճացումը կանխելու համար։ Առաջին հերթին, մասնագետներն արձանագրում են, որ անհրաժեշտ է գտնել այնպիսի առաջնորդ հետսովետական տարածքում կամ ԵԱՏՄ-ում պետությունների ղեկավարների ֆորմալ մակարդակում, ով կունենա նույնքան նվիրվածություն եվրասիականության գաղափարին, որքան Նազարաբևը, որովհետև անուրանալի է այն փաստը, որ Եվրասիական միության ամենաթունդ լոբբիստն է նա հանդիսացել՝ չնայած այն ճնշմանը, որը եղել է և՛ Արևմուտքի, և՛ ներքին լսարանի կողմից։

Ընդ որում, բոլորն էլ հասկանում են, որ նման նվիրվածությամբ հանդերձ, մոտեցումների որոշակի փոփոխությունները անխուսափելի են, ու կառույցի ներսում էլ, ունեցած ապագայի տեսլականի հարցում էլ, որոշ բաներ կարող են փոխվել։ Օրինակ, սպասելի է, որ կփոխվի կառույցի ներսում ուժերի դասավորվածությունը, և Բելառուսին այս իմաստով բավական բարդ իրավիճակ է սպասվում, քանի որ Մինսկ-Աստանա տանդեմը էապես կթուլանա։ Մյուս կողմից, մասնագետների համար քիչ կարևոր հարց չէ նաև այդ փոփոխությունների համար հնարավորինս սահուն ընթացք ապահովելը, որպեսզի փոփոխությունը չհանգի ապամոնտաժման։

Այս ֆոնին, բավական հետաքրքիր կարող է լինել Հայաստանի դերակատարությունը։ Եթե պատշաճ դիվանագիտություն կիրառվի, ապա Երևանը, որին հիմա ողջ հետսովետական տարածքում ծուռ աչքով են նայում, կարող է դառնալ ԵԱՏՄ թիվ մեկ լոբբիստը և այդպիսով ամրացնել իր դիրքերը, նաև կրճատել Երևան-Մոսկվա հարաբերություններում առկա վստահության պակասուրդը։

NEWSPRESS.am