ԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ ենՍպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրելՀայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ՀովհաննիսյանԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրի ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումըԶարուհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա36 ժամ ջուր չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և Արարատի մարզի 4 գյուղում
Հասարակություն

Վ. Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն. ոստիկանության պարզաբանումը՝ Էդգար Ծատիկյանի մահվան դեպքի մասին

Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է: 

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:

Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:

Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:

Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար: