ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Այս տարի Հայաստանի պետական պարտքը կհատի 7 միլիարդ դոլարի շեմը

Ինչպես հայտնի է, կառավարությունը այս տարի կես միլիարդ դոլարի նոր պարտք է վերցնելու, ամենայն հավանականությամբ, Համաշխարհային բանկից: Հարյուր միլիոն դոլարը ուղղվելու է պետության բյուջետային պարտավարությունների կատարմանը։ Հայաստանի արտաքին պարտքը, ապրիլի 1-ի դրությամբ, կազմում է վեց միլիարդ, 934 միլիոն դոլար, և երեք ամսում ավելացել է 12 միլիոն դոլարով՝ ըստ պաշտոնական վիճակագրության։ 

Բացի այս, պարզվում է, որ աճել է նաև ներքին պարտքը՝ ոչ ավել, ոչ պակաս, քան 56 միլիոն դոլարով։ Ստացվում է, որ պետությունն իր պարտավորությունների զամբյուղը ծանրացնում է և՛ ներքին, և՛ արտաքին ուղղություններով։ Ընդհանրապես, ընդունված է արտաքին պարտքի ավելացման հնարավորությունների դեպքում ներքին պարտքը չավելացնել, սակայն մեր կառավարությունում, ամեն դեպքում, այլ կերպ են մտածում։

Ներքին պարտքը բավական հակասական հասկացություն է, ըստ էության։ Նախ, այն ավելի թանկ է, քան արտաքին պարտքը, քանի որ ներքին պարտքի սպասարկումն ավելի ծախսատար է։ Մյուս կողմից, անկախ այդ թանկությունից, ներքին պարտքի դեպքում շրջանառությունը կատարվում է պետության ներսում, և այսպես ասած, փողը մնում է տնտեսության մեջ։ Թերևս, միակ ուրախալին այս ամենում այն է, որ պարտքի աճի տեմպը բանականին դանդաղել է, երևույթ, որը սկսվել էր դեռ նախորդ տարվանից։

Ֆինանսիստները այս երևույթը պայմանավորվում են վարկային նախագծերի կամ ծրագրերի կատարման ընթացքի ընդհանուր տեմպի դանդաղեցումից, և սա չի կարելի կապել, օրինակ, այն փաստի հետ, որ իշխանությունը խուսափում է պարտք վերցնելուց։

Միևնույնն է, պարտքերը վերցվել են այնքան, որ դրանք քայլ առ քայլ աճում են և ընթացքի մեջ էլ կան վարկային նախագծեր ու ծրագրեր, որոնք կյանքի են կոչվում, իսկ թե դրանց կյանքի կոչման տեմպերը արագանում կամ դանդաղանում են, դա արդեն այլ խնդիր է և հղի բացասական հետևանքներով, քանի որ դանդաղեցումը ծրագրի կյանքի կոչման, կարող է նշանակել նաև վարկային ծրագրով նախատեսված պարտավարությունների թերակատարում, ինչը կարող է բերել մնացած մասի սառեցման, տույժերի առաջացման և այլն։

Ամենայն հավանականությամբ, այս քաղաքականությունը պայմանավորված է, այսպես ասած, դեպի պարտքային անդունդ գլորման ընթացքը դանդաղեցնելու ցանկության հետ, քանի որ վերցված պարտքի չափը բավական վտանգավոր է և տարեկան մի քանի 100 միլիոն դոլարով ավելացումը եթե գումարվի վարկային կատարողականի հետ, կարող է երկիրը իրոք կանգնեցնել դեֆոլտի սպառնալիքի առաջ, քանի որ 2019-ին ՀՀ պետական պարտքը կհատի 7 միլիարդ դոլարի սահմանը և կհասնի 7,4 միլիարդի։

Սրան եթե ավելացնենք ներդրումային հոսքի կրճատումը կամ տրանսֆերների նվազումը, բավական մռայլ իրականություն է բացվելու Հայաստանի բնակչության համար, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ 2020-ին Հայաստանն արտաքին պարտքի սպասարկման համար ծախսելու է մոտ մեկ միլիարդ դոլար, ավելի ստույգ՝ 850 միլիոն դոլար, ինչը լուրջ ճնշում է ողջ երկրի տնտեսության և հատկապես ֆինանսական սեկտորի վրա։

NEWSPRESS.am