ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Հարցեր՝ Զոհրաբ Մնացականյան-Մասիս Մայիլյան հանդիպման հետ կապված

Հայաստանի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգով կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունը բավական «ժլատ» է տեղեկատվության առումով։ Ստանդարտ ձևակերպումներ են դրված քննարկված հարցերի օրակարգի հետ կապված․

• Անդրադարձ Փաշինյան-Ալիև Վիեննայի հանդիպմանը
• Անդրադարձ Մնացականյան-Մամեդյարով նախորդ հանդիպմանը
• Անդրադարձ խաղաղության մթնոլորտ ձևավորող հարցերին
• Ադրադարձ հումանիտար միջոցառումներին։

Ինչպես և կարելի էր սպասել, Երևանը վերահաստատել է, որ իր համար կարևոր է՝

• Արցախի անվտանգությունը
• Արցախի կարգավիճակը
• Արցախի ներգրավվածությունը որպես հակամարտության հիմնական սուբյեկտ
• Արցախի՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որոշիչ ձայն ունենալը, որպես կարգավորման համար ավելի արդյունավետ իրողություն։

Սակայն նույնիսկ այս ստանդարտ ձևակերպումների արանքում բավական տեղեկատվություն կարելի է կարդալ։ Նախ, այն, որ անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև՝ Վիեննայի հանդիպմանը, արդեն որոշակիորեն գծում է հարցերի այն շրջանակը և ընդհանուր տրամաբանությունը, որ առկա է եղել երկու հայկական պետությունների ԱԳ նախարարների խոսակցության ընթացքում, քանի որ գիտենք՝ գոնե ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների՝ Վիեննայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից, որ խոսվել է Դուշանբեի պայմանավորվածությունների մասին։

Այսինքն, մեծ հաշվով հասկանալի է, որ ամեն ինչի մեկնակետը Դուշանբեից է լինելու։ Այս տեսանկյունից արդեն մարդասիրական քայլերն ու վստահության մթնոլորտի ձևավորման գործողությունները հասկանալի են ու հիմնականում բացահայտված․ դրանք հնարավոր է լինեն գերիների փոխանակության, միջանցքների բացման և սահմանի հակադիր կողմերում գտնվող մարդկանց շփման հնարավորություն տալու և այլնի տեսքով։ Խնդիրն այստեղ ավելի շատ այն բանի մեջ է, թե ինչի է ձգտում Երևանը, որն է նրա պլան մաքսիմումն ու պլան մինիմումը։ Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր են Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը։ Այստեղ խոսքն ինչի մասին է գնում՝ պարզեցված չի։ Եթե հիմքում դնում ենք այս ձևակերպման Մադրիդյան սկզբունքները, ապա բնական հարց է առաջանում՝ որ կարգավիճակի մասին է խոսքը՝ միջանկյա՞լ, թե՞ վերջնական, կամ ո՞րն է դեպի միջանկյալ տանող ուղին, ճանապարհային քարտեզը ու ինչպե՞ս է լինելու միջանկյալից վերջնականի անցումը ըստ ճանապարհային քարտեզի, և որքա՞ն անցնցում կամ նվազ ցնցումներով, ինչպիսի՞ անվտանգային երաշխիքների առկայությամբ, որոնք ոչ միայն խոսքային են լինելու, այլ նաև ռեալ ու առարկայական։

Ու այս համատեքստում՝ Արցախի ներգրավումը որպես հակամարտության առաջնային սուբյեկտ՝ ինչ կարող է նշանակել։ Արդյո՞ք Երևանը պահպանում է Արցախի շահերը ներկայացնողի ու անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը, թե՞ միայն անվտանգության երաշխավորն է լինելու, և որքանո՞վ է դա իրատեսական այն դեպքում, երբ Հայաստանն ինքը իր անվտանգության երաշխավորը չէ և Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Այս հարցերը չափազանց կարևոր են, սակայն գոնե այս պահին՝ դեռ անպատասխան ու օդից կախված, քանի որ այդքան ծեծված Դուշանբեի պայմանավորվածությունները սրանց մասին ոչինչ չեն ասում, որոնց հղում է արվել Վիեննայի հանդիպմանը։

NEWSPRESS.am