Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ ենՍպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրելՀայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ՀովհաննիսյանԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրի ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումըԶարուհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա36 ժամ ջուր չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և Արարատի մարզի 4 գյուղումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցումԷդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ. Լիաննա Մանուկյանը՝ COP17-ի ծախսերի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա 5 օրերինYandex-ը միջոցներ է ձեռնարկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքները մեղմելու համար․ ՊեսկովՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունԵրևանում ևս 2 փողոց կանվանափոխվիՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
Հասարակություն

Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին:

Նախնական քննության տվյալներով՝ Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը, օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, նպաստառուներից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն՝ անապահով ճանաչված նպաստառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ աշխատակիցը, Սիսիան քաղաքի բնակչի հերթական տարեկան փաստագրման փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո գիտակցելով, որ վերջինիս ընտանեկան նպաստ նշանակելու անապահովության միավորը բավարար է, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, անհիմն պատճառաբանությամբ նշել է, թե անապահովության միավորը ցածր է և դեռևս 1999 թվականից անապահով ճանաչված ընտանիքին նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց իր աշխատասենյակում քաղաքացուն անձամբ առաջարկել է իրեն տալ տարեկան 2 ամիսների նպաստի գումարները:

Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2009-2014 թվականն ընկած ժամանակահատվածում քաղաքացուց անձամբ յուրաքանչյուր տարի՝ գարնան և ամռան ամիսներին, սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության շենքում ստացել է ընդհանուր 422 000 ՀՀ դրամ գումար։

Բացի այդ, աշխատակիցը, անապահովության գնահատման համակարգում հաշվառելու դիմաց, 2017թ. սեպտեմբերին Սիսիանի բնակչուհուց պահանջել է տարվա առաջին և վերջին ամիսների հասանելիք նպաստի գումարները: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2017թ. դեկտեմբերի վերջերին «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարի օժանդակությամբ անձամբ վերջինից ստացել է քաղաքացու հասանելիք 2017թ. դեկտեմբեր ամսվա նպաստի 29 000 ՀՀ դրամ գումարը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին և 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարին, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի հիմքով:

Սակայն նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավարին՝ մասնաճյուղի հիշյալ փոստատարի՝ հետագայում աշխատելու նպատակահարմարության հարցը քննության առնելու վերաբերյալ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: