ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Մեր քաչալ գլխին, 124 մլն դրամի քեֆ անելն էր մնացել

«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացվեց 124,146.5 հազար դրամ` բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին:

Այս ահռելի գումարը մեր նորօրյա իշխանությունները կմսխեն մեկ օրվա հաճույքների և սեփական անձի փառավորման համար: Նրանք չեն լսել հուսահատության «Գազել»-ների և մահվան վերելակների, աղետի գոտու, ոռոգման համակարգի խնդիրների, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների բացակայության մասին, նրանք միայն սիրում են փողը ծախսել հաճույքների համար:

Ի դեպ, տրամադրված գումարն այն բյուջեից է, որը գոյացել էր նրանց ոչ համախոհ քաղաքացիների մուծած հարկերի շնորհիվ և որոնց Նիկոլ Փաշինյանը հեգնում էր ու ուղարկում այդ օրը խաշ ուտելու. «Դե իրենք, ինչպես միշտ, թող գնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են։ Կարծում եմ՝ իրենց հին ռեստորաններում տեղ կա, որ բոլորով տեղավորվեն»:

Հիմա հա՞րց, ստացվում է՝ ոչ համախոհներն այդ օրը պետք է վճարեն իմքայլականների տոնախմբության և զվարճանքի համար, իսկ ո՞վ պետք է տա ոչ համախոհների խաշի գումարը, միգուցե Փաշինյա՞նն իր անձնական միջոցներից:

Ի դեպ, հաճույքներին ուղղված 124 միլիոն դրամով հնարավոր էր լուծել օր առաջ լուծման անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ խնդիրներ, օրինակ, եթե մտահոգ ու հայրենիքը, քաղաքը սիրող ղեկավարներ ունենայինք, Քաղաքացու օրվա առթիվ նույն քաղաքացուն նվեր կանեին այդ գումարով լուծելով ներքոհիշյալ խնդիրները:

Բերված են Երևանում առկա խնդիրները և լուծման համար պահանջվող գումարի չափերը.

-Ոռոգման ենթակառուցվածքներ- 74 միլիոն դրամ

-Վթարայնության աստիճանի հենապատերի նորոգում-90 միլիոն դրամ

-Հրազդանի կիրճի բարեկարգում-2 միլիոն դրամ

-Մայրուղիների և փողոցների վերանորոգում- 50 միլիոն դրամ

-Փողոցների պահպանում և շահագործում- 83 միլիոն դրամ

-Վերելակների վերանորոգում 109 միլիոն դրամ

-Գետերի հուների մաքրում 38 միլիոն դրամ

Հասարակական զուգարանների պահպանում-ընդամենը 2 միլիոն դրամ
Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ 15 միլիոն դրամ

-Վթարային պատշգամբներ-53 միլիոն դրամ

-Կոյուղագծերի կառուցում-4 միլիոն դրամ:

Էլ չենք խոսում զուտ սոցիալական խնդիրների մասին, որոնք ոչ մի քայլ չեն նահանջել։

Այս ամենը կարելի է նույնացնել ամանորյա խնջույքի կամ խրախճանքի հետ․ մարդիկ ունեն բազում խնդիրներ, հազիվ հանապազօրյա հացն են վաստակում, շոր ու շերտ է պետք, բայց գումարները նպատակային ծախսելու փոխարեն՝ ամանօրյա ճոխ գնումներ են անում ու Նոր տարի անում։

Հիմա մեկ հարց ևս․ նոր կառավարության անդամներն իսկապե՞ս մտածում են, որ այդ օրը ճոխ տոնելն ավելի առաջնայինն է, քան սոցիալական որևէ հարց լուծելը։

Ինչպես ասում են՝ մեր քաչալ գլխին, 124 մլն դրամի քեֆ անելն էր մնացել․․․

NEWSPRESS.am