Ադրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության
Մամուլ

«Իրատես». Սասուն Միքայելյանի դեպքում լռությունն իսկապես ոսկի է. քաղաքական մարտերում իշխանությունը տանուլ է տալիս

«Իրատես» թերթը գրում է.

«Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է: Այս հայտնի ասացվածքն առավել կիրառական է իշխանական պատգամավորների դեպքում: Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական թիմը չնայած թվաքանակով գերազանցում է ընդդիմադիր երկու ուժերին միասին վերցրած, սակայն անգամ մեկ ընդդիմադիր ուժի քննադատությանը հակափաստարկներ չի կարողանում բերել:

Սահմանափակվում են կամ «քուչի» մակարդակի խոսակցություններով, կամ անձնական վիրավորանքներով: Ընդդիմադիրներն ավելի պրոֆեսիոնալ են, քաղաքականացված: Հավասարազորության խնդիր է առաջանում, քաղաքական մարտերում իշխանությունը տանուլ է տալիս խոշոր հաշվով:

«Իմ քայլը» խմբակցությունն անգամ սեփական կառավարության նախագծերը չի կարողանում հիմնավորված պաշտպանել: Իսկ այն ձևով, որով պաշտպանում են, լավ է չանեն։

Ասվածի լավագույն օրինակը «հեղափոխությունը» արցախյան ազատամարտից վեր դասող, ԵԿՄ նախագահի պաշտոնը մեկ տարի առաջ չցանկացող, բայց միշտ դրա մասին երազող Սասուն Միքայելյանի հերթական ցնցող ու ծայրահեղ վտանգավոր հայտարարությունն էր: Պատերազմող երկրում երկրապահի ղեկավարը հայտարարում է. «Մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք, մեր զինվորներն առաջնագծում հազիվ են հերիքում, էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»:

Այս մարդուն հաճախ պետք է հորդորել, որ քիչ խոսի, հերիք չէ պետական գաղտնիք է հրապարակում, նաև պաշտպանության նախարարության տարիների աշխատանքը մեկ անհեթեթ նախադասությամբ ջուրն է գցում: Իհարկե, հաջորդ օրը հասկանալով անմտությունը, Միքայելյանը հերքեց ինքն իրեն, բայց ուղերձն արդեն համապատասխան երկրի ուժային կառույցներին հասել էր: Հետդարձ չկա: Այս իշխանությունն ամբողջ կազմով աշխատում է նույն սկզբունքով. անհավասարակշիռ հայտարարություններ են անում, հետո հասկանում, թե որքան անպատասխանատու են գտնվել, անմիջապես հերքում են»:

Պատերազմ ապրած մարդուն վայել չէ նաև խոսել զինվորներին ընդամենը մեկ ամիս առաջնագծին պատրաստելու մասին` համեմատություններ անցկացնելով խորհրդային տարիների հետ: Այդ տարիներին զինվորական ծառայություն անցած մարդն առնվազն պետք է իմանար, որ նվազագույնը 6 ամիս նորակոչիկները պետք է լուրջ պատրաստություն անցնեին, հետո առաջնագիծ գնային:

Չանդրադառնալով այլ մանրամասներին, ընդամենը մի դիտարկում. ազատամարտին մասնակցելու հանգամանքը դեռ բավարար պայման չէ խոսելու հաղթանակից ու բանակից, իսկ Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: