ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Տնտեսական անորոշություն. կիսատ-պռատ լուծումներ. տնտեսագետ

«Պետական տուրքի մասին» խորհրդարանական քննարկումներն առայժմ միանշանակ վերլուծության ենթակա չեն: Դրանք, իհարկե, առաջին հերթին հետաքրքիր են՝ պարզելու համար, թե վերջապես ինչ տնտեսական քաղաքականություն են վարելու մեր իշխանությունները: Բայց առայժմ տպավորություն է, որ խնդիրներին կիսատ-պռատ լուծումներ են տրվում:

Այսպես, խորհրդարանը մի կողմից բարձր մաքսատուրք սահմանեց ցեմենտի ներմուծման համար (22 հազար դրամ 1 տոննայի համար), փոխարենը՝ մաքսատուրք չսահմանեց ցեմենտային կլիկերի համար, որ ցեմենտի արտադրության միջանկյալ արդյունք է և հումք: Ուստի, դժվար է միանշանակ գնահատել՝ կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում սեփական արտադրողի նկատմամբ պրոտեկցիոնիզմ կիրառվելո՞ւ է, թե՞ ոչ: Այս հարցը բոլոր նրանց ուշադրության կենտրոնում էր, ովքեր փորձում են հասկանալ թե ինչ արժեհամակարգ է դրվելու մեր տնտեսության հիմքում:

Հստակ պատասխան չտրվեց: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը հնարավոր է՝ դեռ երկար ու լուրջ սպասումներ պահանջի: Իհարկե, կարելի է ասել, որ կառավարությունն ու իշխող ուժն իրենց համար դեռ չեն հստակեցրել տնտեսական քաղաքականության հիմքերը: Այսպես կարծելու դեպքում կարելի է նաև փաստարկել, որ երիտասարդ կառավարիչները դեռ երկար են խարխափելու, մինչև հստակ մոտեցումներ ձևակերպելու հնարավորություն ունենան:

Տնտեսության զարգացման հստակ ծրագիր ունենալու համար առաջին հերթին վիճակագրական հստակ բազա է պետք: Իսկ մեր վիճակագրությունն իր ալարկոտությամբ համադրելի է միայն ադրբեջանականի հետ: Վրաց կամ թուրքական վիճակագրության արագության հետ ոչ մի համեմատություն: Մտեք այդ երկրների պաշտոնական կայքերն ու կհամոզվեք: Մենք դեռ առաջին եռամսյակի ընդհանուր տվյալները չունենք, իսկ վրացիներն արդեն «մանրամասնում» են առաջին եռամսյակը:

Տնտեսության ցանկացած ոլորտի (թե՛ պետական, թե՛ մասնավոր) մենեջեր վստահ կպնդի, որ կառավարման արդյունավետություն հնարավոր է միայն ժամանակին ունեցած վստահելի տեղեկատվական բազայի առկայության դեպքում: Հիմա մեր կառավարիչներն ու պատգամավորները տնտեսական հարցերը քննարկում են դեռևս չհրապարակված (այսինքն, պաշտոնապես չընդունված) թվեր նշելով: Լավագույն դեպքում՝ նախանցած տարվա տվյալների վրա հենվելով: Սա այն դեպքում, երբ Վրաստանի տնտեսությամբ հետաքրքրվողները հստակ կարող են տեսնել, որ 2019թ. առաջին եռամսյակում, օրինակ, արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է (12.8 տոկոսով): Աճել ու դարձել է 2,8 մլրդ դոլար: Ընդ որում, ներմուծումների ծավալը կազմել է 1.9 մլրդ դոլար, իսկ արտահանմանը` մոտ 900 մլն դոլար: Բացասական սալդոն մոտ մեկ մլրդ է:

Ուզում եք պարզել՝ համադրելի՞ է արդյոք մեր տնտեսության ծավալների ու պատկերի հետ, չեք կարող: Մենք այդ տվյալները դեռ չենք հրապարակել: Եթե առաջին եռամսյակի ավարտից մեկ-երկու ամիս հետո հրապարակվեն, ապա դրանք կլինեն միայն ընդհանուր թվեր: Մինչդեռ վրաց տնտեսական կառավարիչներն իրենց ձեռքի տակ ունեն շատ ավելի մանրամասն տեղեկատվություն: Այստեղ նշվում են արտաքին ապրանքաշրջանառության և՛ կառուցվածքը, և՛ գործընկեր երկրների ցանկը: Օրինակ՝ կարելի է տեղեկանալ, որ Ադրբեջանը վրացական արտահանումների ծավալում դարձել է երրորդ երկիրը (Թուրքիայից ու ՌԴ-ից հետո):

Ադրբեջանին բաժին է ընկնում վրաց արտահանումների մոտ 12 տոկոսը: Կարող եք տեղեկանալ, որ այս տարվա առաջին եռամսյակում 542 տոննա (10.7 մլն դոլարի արժեքի) ծխախոտ է արտահանել Ադրբեջան: Կարող եք նաև համեմատել ու տեսնել, որ այս ոլորտում ապրանքաշրջանառությունը, 2018-ի համեմատ, մոտ 26 տոկոսով կրճատվել է:

Վրաց կառավարիչները հնարավորություն ունեն ժամանակին արձանագրելու այս փաստը և փորձելու արտահանման հետագա անկումը կանխելու քայլեր նախաձեռնել: Ի վերջո, նման բծախնդրությամբ ու ճիշտ ժամանակին նկատեցին, թե ինչը կարող էր լուրջ մուտքեր ապահովել երկրին ու գործարարներին: Խոսքը մեզ՝ հայերիս շատ հայտնի ավտոմեքենաների շուկայի մասին է: Անհավանական է, բայց Վրաստանի արտահանման երկրորդ ապրանքատեսակը (պղնձից ու պղնձի հանքաքարից հետո) մարդատար ավտոմեքենաներն են (արտահանումների 12 տոկոսն են): Այս տարի Վրաստանից արտահանվել է 99,1 մլն դոլարի ավտոմեքենա:

Հասկանալի է` միջնորդ դառնալն ու տարածաշրջանի երկրների «վրա» ավտոմեքենա վաճառելը դժվար է փաստարկման միջոցով հիմնավորել, որ կապ ունի այս տարի Չինաստանի հետ կնքած տնտեսական պայմանագրի հետ: Ուզում եք՝ համընկնումը պատահականություն համարեք, ուզում եք` ոչ, բայց Վրաստանում Չինաստանը էլեկտրամոբիլների գործարան է կառուցում: Ի վերջո, հաջողության հասնում է նա, ով ձգտում է: Իսկ ի՞նչ տնտեսական նպատակ ենք դրել մենք և ո՞ր ոլորտների զարգացմանն ենք նպատակաուղղելու մեր ջանքերը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org