Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ ենՍպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրելՀայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ՀովհաննիսյանԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրի ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումըԶարուհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա36 ժամ ջուր չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և Արարատի մարզի 4 գյուղումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցումԷդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ. Լիաննա Մանուկյանը՝ COP17-ի ծախսերի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա 5 օրերինYandex-ը միջոցներ է ձեռնարկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքները մեղմելու համար․ ՊեսկովՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունԵրևանում ևս 2 փողոց կանվանափոխվիՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
Հասարակություն

Բացահայտումներ թաղապետ սանիկի սանիկ թաղապետի կնոջ մասին. ուշագրավ տեսանյութ

Բրյուսովում քաղաքականացվածությունը նոր թափ է առնում. այս խորագրով տեսանյութ է հրապարակվել «Unofficial: ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ» ֆեյսբուքյան էջում: 

Տեսանյութին կից տեքստում ասված է. 

«Բրյուսովում քաղաքականացվածությունը նոր թափ է առնում. ՔՊ-ն և ՀԱԿ-ը գաղտագողի, հաստատուն քայլերով բուհ են ներթափանցում:

Նրանք մեր համալսարանը լցնում են յուրայիններով՝ բուհը դարձնելով քաղաքական շահերի հարթակ: Եվ այսպես, ինչպես և խոստացել էինք ձեր ուշադրության ենք ներկայացնում ֆիզիկ, «հազար տիրոջ ծառա» ռեկտորի նորանշանակ խորհրդականի՝ Մարինա Աբրահամյանի մասին բացահայտումների մի մասը:

Նա տարիներ առաջ սկսել է մեզ մոտ դասավանդել, նրան այս տարիների ընթացքում ճանաչել են միայն այն ուսանողները, որոնց դասավանդել է և որոշ աշխատակիցներ: Մինչդեռ նրա կողքին այս տարիների ընթացում Բրյուսովում աշխատել են դասախոսներ, որոնցից շատերը, երբեք ադմինստրատիվ պաշտոններ չզբաղեցնելով, արարել են, կազմակերպել մեր՝ ուսանողներիս արտալսարանային առօրյան, հարթակներ են ստեղծել մեր ինքնադրսևորման համար, նախաձեռնել և իրականացրել են բազմաթիվ մշակութային, ռազմահայրենասիրական, բարեգործական, գիտական, կրթական ծրագրեր: Նրանց չնկատելով, անտեսելով՝առաջին հայացքից պատահմամբ ռեկտորը գտնում և բացահայտում է հենց Մարինա Աբրահամյանին և պաշտոն առաջարկում:

Մեզ և համալսարանի շատ աշխատակիցներին Կարինե Հարությունյանի կողմից Մարինա Աբրահամյանին խորհրդական նշանակելը հենց սկզբից տարօրինակ թվաց: Մարինա Աբրահամյանը, վստահաբար, պետք է միջնորդությամբ դրան հասած լիներ, որովհետև նրան մինչ այդ բրյուսովականների ճնշող մեծամասնությունը չէր ճանաչում, նա երբևիցե ոչնչով աչքի չէր ընկել, երբեք ներգրավված չէր եղել համալսարանի ներքին և արտաքին առօրյայի և կենսակերպի ձևավորմանը: Դա էր պատճառը, որ մենք այն կարծիքին էինք, որ Մարինա Աբրահամյանը, հավանաբար, բուհի նոր շատ աշխատակիցների պես կամ նարկոդիսպենսերաբնակ, նորանշանակ ԿԳ փոխնախարարի ծանոթը պետք է որ լիներ, կամ էլ ռեկտորը իր յուրայինների նման նրան իր նախկին աշխատավայրից պետք է բերած լիներ:

Սակայն պարզվեց, որ Մարինայի նշանակման արմատները շատ ավելի խորն էին: Նրա նշանակումը սերտ առնչություն ունի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ, որը հեղափոխությունից հետո դարձել էր նաև մեր բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Իսկ ի՞նչ կապ կա ՔՊ-ական Կենտրոնի թաղապետի և Մարինա Աբրահամյանի միջև:

Ասում են, որ Մնացականյանը նրա ամուսնու քավորն է:

Իսկ ո՞վ է Մարինայի ամուսինը:

Բոլորովին պատահականորեն, պարզվում է, որ Մարինա Աբրահամյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի կինն է: Այո՛, հենց այն Արման Աբրահամյանը, որի հայրը ՀԱԿ-ի կամ ՀՀՇ-ի կարկառուն անդամ է: ՀՀՇ-ի օրերում նա՝ Մարինայի սկեսրայրը, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետ, Սյունիքի մարզպետ, ՀՀ ՆԳ նախարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Ի՞նչ է ստացվում, ՔՊ-ն և ՀԱԿ-ը բուհում նոր հաստիք են իրենցով անում՝ քաղաքական նպատակներ հետապնդելով: Հիմա ենք հասկանում, թե ինչու էր Մարինա Աբրահամյանը իր վարած Brusovnews ինստագրամյան էջով համարձակվում բացահայտ հրավիրել ուսանողներին մասնակցելու մարտի 1-ի կապակցությամբ ՔՊ-ի կողմից իրականացվող երթին և անպատիժ մնում:

Զավեշտալի է, չէ՞: Ինչևէ շարունակենք, երբ մենք ներկայացնում էինք ապացույցներ Մարինա Աբրահամյանի կողմից մեր բուհը քաղաքականացնելու վերաբերյալ, երբ մենք մատնանշում էինք նրա կողմից լեզվահասարակագիտական բուհի աշխատակիցներին և դասախոսներին ուղարկված տառասխալներով հագեցած անգրագետ գրությունները, երբ նա իր PR-ի համար օգտագործում էր ապրիլյան հերոսների նվիրված լսարանում մեր ձեռքերով պատրաստած ստենդի նկարները, երբ ցույց էինք տալիս, որ նրա հովանու տակ կազմակերպված Մարտի 8-ին նվիրված միջոցառումը, որի դիտման համար աշխատակիցներին հանձնարարականով դահլիճ էին բերել, մեղմ ասած անվայել էր, որոշ յուրային ուսանողներ և ֆեյքեր նրան պաշտպանում էին:

Նրանք ասում էին, թե բա գիտեք նա պաշտպանած է, գիտությունների թեկնածու է, այն էլ՝ դոցենտ: Այդ ուղղությամբ էլ հետաքրքրվեցինք և հետաքրքիր զուգատիպություններ պարզեցինք: Նա իր ատենախոսությունը գրել է տարիներ առաջ. նրա գիտական ղեկավարն է եղել այդ ժամանակ մեր դեկան, փայլուն մասնագետ Գայանե Մարկոսյանը, որը «Առավոտ» լրատվականի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի քույրն է: Մարինան և վերջինս բարեկամներ են, ահա թե ինչու ուսանողների խոսքերով մի կերպ սխալներով թեստեր կազմող Մարինա Աբրահամյանը պաշտպանեց ու գիտությումների թեկնածու դարձավ: Այս օրվա համար թերևս այսքանը: Մնացած էլ ավելի հետաքրքրաշարժ բացահայտումները կներկայացնենք ձեզ հետո: Իսկ մեզ մնում է միայն ափսոսալ, որ ակտիվ, ուսանողների հոգևոր, մշակութային, բարոյական, գիտական զարգացմանը նպաստող մեր շատ դասախոսների փոխարեն խորհրդական է դառնում անծանոթ Ծանոթը՝ Մարինա Աբրահամյանը՝ օգտագործելով իր թաղապետ ամուսնու և նրա քավորի հնարավորությունները:

Հարգելիներս, ևս մի ապացույց. քաղաքականությունը բուհերից չի հեռացել, այն ընդհակառակը հաստատուն քայլերով գրոհում է և արմատները խորացնում: