ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Մեկնարկը տրված է

Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում ընդունել է Հանրապետական կուսակցությանն անդամակցելու ցանկություն ունեցող երիտասարդներին, ողջունել նրանց ու ցանկացել ակտիվ քաղաքական կյանք:

Դիմելով երիտասարդներին՝ ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ ասելիք շատ ունի, սակայն հիմա միայն շնորհավորանքի ժամն է։

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասել է Սարգսյանը։

Հատկանշական է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի շարքերը համալրողների հանդիպման համար ընտրված օրը՝ ապրիլի 22. նշենք, որ վաղը լրանում է Սերժ Սրագսյանի հրաժարականի մեկ տարին և վաղը եթեր կհեռարձակվի հեղափոխությունից հետո նրա տված առաջին հարցազրույցը:

Թե ինչ է տվել հեղափոխությունը Սերժ Սարգսյանին և ինչ վերցրել նրանից՝ կիմանանք վաղը, սակայն մինչ այդ Սարգսյանի՝ «ժամանակը կգա և այն ժամանակ կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»-ն, տալիս է ենթադրելու առիթ, որ Սարգսյանը քաղաքական էջը փակել էր առժամանակ: Որպես փորձառու շախմատիստ նա կարող է սպասել հարմար պահին, և օգտագործելով Փաշինյանի իշխանության վայրըթացը՝ մատ հայտարարել նրան:

Գուցե Սերժ Սարգսյանն այդ մատին հասնի քաղաքական նոր ֆիգուրի շնորհիվ. մերժված լինելու բեռը ծանր է 3-րդ նախագահի համար. Գուցե նաև այլևս չստանձնի պետության ղեկավարումը, ինչպես խոստացել ու հետո էլ խոստումը դրժել էր հեղափոխությունից առաջ: Բայց այն, որ ՀՀԿ-ն սկսել է հակագրոհն ու այն գնալով ավելի ուժգին է դառնում, ակնհայտ է:

Հանրապետական հնաբնակներն այս օրերին ակտիվ քննարկումների և հանդիպումների մեջ են՝ ամեն վայրկյան կազմ պատրաստ՝ հասցնելու թիրախային հարվածներ օրվա իշխանությանը, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրվա իշխանության միայն ղեկավարն է աշխատում՝ մյուսները թախտին նստած վայելում են պաշտոնյա լինելու բերկրանքը, ակնհայտ է դառնում, որ ևս մի քանի թիրախային հարված՝ ու թավշյա իշխանափոխության հաջորդ շրջափուլին կարող ենք ականատես լինել:

Այնպես որ, գուցե Սերժ Սարգսյանը մոդայից մի քիչ ետ է ընկել, բայց իշխանությունը ստանձնած և 11 ամիս երկրի կառավարումից գլուխ այդպես էլ չհանող թավշյա հեղափոխականները կարող են ևս մեկ անգամ փաստել. լավագույն նորը ռեմբրենդինգի ենթարկված հինն է:

Չի բացառվում, որ շուտով Սերժ Սարգսյանի հետ սելֆի անողների թիվն ավելանա՝ փաստելով մերժված հնի մոդայիկ և ակտուալ լինելը:

NEWSPRESS.am