ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Սանասարյանը ուզած-չուզած ծանրանալու է Փաշինյանի ուսերին

Առաջիկա երկու շաբաթը Հայաստանի նոր իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար բավական ծանր շաբաթներ են լինելու։ Ամեն դեպքում դեռ անցյալ շաբաթվա զարգացումները հուշում են դրա մասին։ Նախ սկսենք ներքաղաքական, այսպես ասած, ամենահիմնական թեմայից՝ ՊՎԾ առժամապես դադարեցված լիազորություններով ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված կացությունից, որը կարելի է իրավիճակի ողջ լրջության և ծանրության համար նաև լակմուսի թուղթ հանդիսանալ։

Հասարակական-քաղաքական քննարկումներն այս թեմայով գնացին ամենատարբեր ուղղություններով։ Ոմանք կարծում են, որ այս գործի մասով գործ ունենք ներիշխանական գզվռտոցի հետ, ոմանք ավելի նեղացնելով շրջանակը՝ ազդարարում են Արսեն Թորոսյան-Դավիթ Սանասարյան լարվածությունը, ոմանք սա կապում են հեղափոխությունների համար դասական համարվող՝ հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին հայտնի թեզի հայաստանյան պրոյեկցիայի հետ։ Կա նաև լավագույն տարբերակը՝ Դավիթ Սանասարյանն իսկապես չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և բռնվել, իսկ նոր Հայաստանում կոռուպցիան տեղ չունի: Սրանք բոլոր, առնվազն գոյություն ունենալու իրավունք ունեցող վարկածներ են: 

Վարչապետ Փաշինյանն ինքը փորձեց իր հայտնի գրառումով հարցը պահել ներհայաստանյան շրջանակի, տեղային մտածողության, գոյություն ունեցող մտակարգերի և կարծրատիպերի շրջանակներում, փորձելով, «ձեռքի հետ» նաև մյուսներին թիմակիցներից, հասկացնել, որ ոչ ոք անձեռնմխելի չէ, ու բոլորն օրենքի առաջ հավասար են, իսկ հեղափոխականները՝ ավելիով են պատասխանատվություն կրում, անկախ այն հանգամանքից քայլել են իր հետ, կանգնել հարթակին, թե այլ բանով եղել զբաղված՝ որպես հեղափոխության «թիկունքային»։

Այս հարցը, սակայն, կարելի է դիտարկել նաև ներհայաստանյան շրջանակից դուրս. Սանասարյանը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ՝ քանիցս բողոքի ակցիա իրականացնելով: 

 

Գուցե իրոք զուգադիպություն է, սակայն այն, որ այս ամենը տեղի են ունենում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու համար կատարելիք այցից ընդամենն օրեր առաջ, չափազանց խորհրդանշական է, և նույնիսկ ամենաանմեղ մտածումներն ունենալու դեպքում էլ անհնար է ինչ-որ ներքին շերտեր չտեսնել։ Իսկ Դավիթ Սանասարյանը հակառուսական գծի մեջ եղած անձ է, ով ռուսական մամուլում հրապարակված, Փաշինյանի թիմի ներսում Կրեմլի համար անցանկալի անձանց ցանկում վերջին հորիզոնականը չէ, որ զբաղեցնում էր։

Սա նկատի ունենալով, հասկանալի է, որ անձամբ Փաշինյանի ու նրա կաբինետի վրա բավական ավելանալու է Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի ճնշումը։ Եվրոպայից ճնշում ակնկալելը հիմա ռեալ չէ, որովհետև այնտեղ իրենց «յուղով են տապակվում» ու պատրաստվում են Եվրապառլամենտի համաեվրոպական ընտրություններին, և կա ռեալ հավանականություն, որ արդեն ամռանը կունենանք անհամեմատ ավելի կոշտ և ազգայնական Եվրոպա։ Հիմնական ճնշումն ուրեմն գալու է ԱՄՆ-ից։

Մամուլում գրվեց, իհարկե, որ իշխանության սորոսականների թևը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել այս ամենի հետ կապված, փորձել և փորձում է սոցցանցային արշավ սկսել ընդդեմ ԱԱԾ-ի և Արթուր Վանեցյանի /օրինակ դժվար կլիներ պատկերացնել, որ ինչ-որ լոբբիստական խումբ ԱՄՆ-ում փորձեր արշավ սկսել ԿՀՎ-ի կամ ՀԴԲ-ի դեմ/, ինչն անուղղակի կերպով հաստատում է ճնշումներ լինելու իսկությունը։

Ակտիվորեն և լրագրողական և փորձագիտական շրջանակներում քննարկվում են նաև «Իմ քայլից» հնարավոր պոկումներ լինելու կամ, լավագույն դեպքում, միջխմբակցային տրոհումների հավանականությունը:

Այս ամբողջը ծանրացած է զուտ միայն ներքին քաղաքականության մասով։ Սակայն կա նաև արտաքին քաղաքականը։ Խաղատախտակին հայ-ռուսական հարաբերություններն են, իսկ հայ-ռուսական հարաբերություններից կախված է ամեն բան, ըստ էության, սկսած Փաշինյանի իշխանության լինել-չլինելուց, մինչև Արցախյան կարգավորում։ Այս ամենը հասկանում են բոլորը, Փաշինյանը՝ հատկապես, որպես այս «ճաշի» գլխավոր խոհարար, ու հարց է, թե կկարողանա այնքան լավ մանևրել, որ «ոչ շամփուրը վառվի, ոչ խորովածը» կամ «և գայլերը լինեն կուշտ, և գառները ապահով»։ 

NEWSPRESS.am