ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ի՞նչ էին անում Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանն Արցախում

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հայտարարության համաձայն, Ստեփանակերտ է այցելել Հայաստանի կառավարական պատվիրակությունը, որի կազմում են եղել ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Տատարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արցախի նախագահն ընդունել է Երևանից ժամանած պատվիրակությանը և հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև արցախյան կողմի պետական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, քննարկել են երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը և այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Առաջին հայացքից, պաշտոնական լրահոսի մաս կազմող այս հաղորդագրությունը չպետք է որևէ կերպ կարևորվեր։

Ի վերջո, լիովին նորմալ է, երբ հայկական երկու պետությունների միջև գործակցությունը խորանում է նաև վարչատարածքային միավորների մասով, չէ՞ որ երկու պետություն, մեկ հայրենիք սկզբունքն է գործում։ Սակայն, կա մի նրբություն, որը այս անմեղ հաղորդագրությանը առանձնակի հմայք է հաղորդում։

Նախ, վերջին շրջանում Երևան-Ստեփանակերտ շփումների ընդգծված հանրայնացումը։ Ասել, որ նախկինում նման այցեր չեն եղել, իրականության առաջ մեղանչած լինել կնշանակեր, սակայն նման աֆիշացում չկար։

Սա մի քանի բացատրություն ունի անշուշտ, ինչպես օրինակ՝ հայկական երկու պետությունների միջև հարաբերությունների գերազանց լինելու մասին մտայնության ձևավորում՝ որոշակի քարոզչական նպատակներից ելնելով, ընդ որում՝ և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին ուղղված, ցուցադրում, որ Երևանն ու Ստեփանակերտը միշտ միասին են բոլոր հարցերում և այլն։ Սակայն հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած և դեռ սպասվելիք զարգացումներն ու այս ճակատում նկատվող աշխուժությունը հաշվի առնելով, նման աֆիշացումը շատ ուշագրավ է դառնում։

Հատկապես, երբ նայում ես Երևանից մեկնած պատվիրակության երկու կարևոր դեմքերի առկայությանը՝ Դավիթ Տոնոյանի եւ Սուրեն Պապիկյանի։ Այսպես, պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում, օրինակ, Դավիթ Տոնոյանը, հասկանալի է, որ որպես ռազմական նախարար անմիջական պատասխանատվություն է ստանձնում ամեն ինչի հանդեպ, ինչը որ կատարվում է ճակատում։

Պակաս կարևոր չէ այդ դեպքում նաև Սուրեն Պապիկյանի և մարզպետների կարգավիճակը, Երևանի քաղաքապետն էլ հետը։ Բանակային բառապաշարով ասած՝ մարզպետներն ու Սուրեն Պապիկյանը հանդիսանում են այսպես ասած թիկունքային մոբիլիզացիայի պատասխանատուները։

Իր հարցազրույցներից մեկում խոսելով մարզպետարանների գոյության մասին, նախարար Պապիկյանը դա հաստատել է։ Մարզպետարանների գոյությունն ինքնին հիմնավորվում է հենց այդ գործառույթով, որ նրանք պատերազմի ժամանակ, Պապիկյանի գլխավորած նախարարության ղեկավարությամբ, իրականացնելու են թիկունքային մոբիլիզացիան։ Ուստի, ճակատի և թիկունքի պատասխանատուների մասնակցությամբ այցը Ստեփանակերտ, ամենևին չի կարող համարվել երկրորդական հարց, այն էլ՝ այսօրվա խառը ժամանակներում։

NEWSPRESS.am