ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Մշակույթ

Հայկական եթերում սփռվող ռուսական հեռուստաալիքների հարցը իրակա՞ն է, թե՞ արհեստածին

Հայկական հեռուստաեթերում ռուսական հեռուստաալիքների կեցվածքի հարցը շարունակում է մնալ քննարկումների առանցքում։ Թե որքան է այդ հարցը իրական կամ արհեստածին, ամեն մարդ, թերևս ինքը պետք է որոշի, հարցի քաղաքական ենթապլանը մտքում ունենալով, սակայն այն կարծես թե փորձ է արվում նույնիսկ տեղափոխել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտ։

Թե դա որքան է լավ կամ վատ, ցույց կտա ժամանակը, սակայն այս պահին ասպարեզում ունենք հետևյալը․ նախ ԱԺ-ում բարձրացվել է հարց այն մասին, որ պետք է սահմանափակել ռուսական ալիքների հայաստանյան եթերում առկայությունը, հատկապես, եթե դրանք հակահայկական բովանդակություն ունեն։

Դա, կարելի է ասել, հարցի հանրայնացումն էր։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի բավական բազմանշանակ արձագանքը, որ ռուսական հեռուստաընկերությունները երբ Հայաստանում են սփռվում, պետք է նկատի ունենան, որ պետք է պահպանեն իր իսկ խոսքերով ասած, որոշակի կոռեկտության կանոններ։

Սա, թերևս, փափուկ ուժի կիրառմամբ զգուշացում էր ու այս արձագանքից հետո կարելի է արձանագրել, որ Նարինե Թուխիկյանի կողմից ԱԺ-ում բարձրացված հարցը ամենևին էլ ընտրողի մտահոգություն չէր, այլ Փաշինյանի հետ լիովին համաձայնեցված կամ նույնիսկ՝ նրա հանձնարարությամբ ձևակերպված հարց, հատկապես, որ հակահայկականությունը այս դեպքում չի ենթադրում, օրինակ, Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչում, Հայոց ցեղասպանության ժխտում, հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող այլ հայտարարություն, այլ հնարավոր մեդիա աջակցություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ քննադատական խոսք Փաշինյանի իշխանության հանդեպ։

Թե երբվանից է 2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի նոր իշխանությունը նույնականացվում 10-12 միլիոնանոց հայ ժողովրդի հետ, սա թերևս նոր իշխանությունը կփորձի բացատրել։ Վերջինս նաև կկարողանա բացատրել, թե Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հանդեպ քննադատությունը երբվանի՞ց է հայ ժողովրդի արժանապատվության ստորացման կատեգորիայի տակ սկսել ընկալվել։

Ամեն դեպքում, երեկ Հայաստանում ռուսական դեսպանը բավական դիվանագիտորեն պատասխանել է այս հարցին՝ ըստ էության՝ հասկացնելով, որ այնքան, որքան Հայաստանում է գործում խոսքի և կարծիքի ազատությունը, բազմակարծությունը, նույնքան էլ Ռուսաստանում, և եթե, օրինակ, առանձին հեռուստատեսություն կամ հեռուստաընկերություն արտահայտում է կարծիք, որը հաճո չէ Փաշինյանի կամ նրա թիմի քիմքին, դա դեռ չի նշանակում, թե արտահայտված կարծիքը Ռուսաստանինն է։

Ի վերջո, պարզ է, որ Ռուսաստանի պաշտոնական կարծիքն արտահայտում է Կրեմլը, կառավարությունը, ԱԳՆ-ն, Դաշնային ժողովը՝ իր երկու պալատներով, բայց ոչ երբեք մասնավոր սեկտորի հեռուստաընկերությունը կամ հեռուստաշոուն։ Հատկապես, որ նույն հեռուստաընկերությունները բավական հայամետ են և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման, և՛ Արցախի հարցում, որոնք իրապես համահայկական համազգային հարցեր են և անհամեմատ վեր կանգնած Փաշինյանի ու նրա թիմի գովերգման մակարդակից։

Ուստի պարզ է, որ այստեղ գործ ունենք պարզ մի փաստի հետ՝ ստեղծել արհեստական խնդիր ու այն տեղափոխել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտ՝ քաղաքական առևտրի առարկա դարձնելու համար։

NEWSPRESS.am