«Ժամանակ». Մարզպետ-քաղաքապետ լարված հարաբերությունների «ցուցադրություն»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և նրանք ցուցադրում են իրար հանդեպ ունեցած ոչ գործընկերային հարաբերությունները:
Արմավիրի մարզպետը և քաղաքապետը առանձին-առանձին են ծաղկեպսակ դրել Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Նրանք միմյանց մեղադրում են անգործության և իրավիճակին չտիրապետելու մեջ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: