«Ժողովուրդ». Փաշինյանը խոստացել է օգնել Ծառուկյանին. մանրամասներ «ջան-ջիգյար» հանդիպումից
Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն բանից հետո, երբ ԱԺ-ում քննարկվեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ փոփոխությունները, և այդ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քննադատական խոսքեր հնչեցրին Ծառուկյանի հասեցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ: ԲՀԿ ղեկավարը, սակայն, ասել է` «Իմ քայլի» պատգամավորներն արդեն անցել են անձնական վիրավորանքի դաշտ, ու, կարծես թե, իրենց հետ համաձայնության գալը դառնում է անհնարին։
Փաշինյանն ասել է, որ այդ հարցում ինքը կփորձի օգնել ԲՀԿ առաջնորդին: Հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» մթնոլորտում. կլինկերի խնդիրն այդպես էլ չի կարգավորվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով պատգամավորներին հորդորել է պահել կոռեկտության սահմանները և իրենց ելույթներում չվիրավորել Ծառուկյանին ու նրա պատգամավորներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: