Ջոնի Դեփն ամուսնության առաջարկություն կանի իրենից 30 տարի փոքր ռուս աղջկան
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղ Ջոնի Դեփը պատրաստվում է առաջարկություն անել իր նոր ընկերուհուն: Դեփի նոր ընտրյալը ռուս պարուհի Պոլինա Գլենն է, ով դերասանից երիտասարդ է 30 տարով:
Պոլինան ծնունդով Սանկտ-Պետերբուրգից է, բայց արդեն երկու տարի է, ինչ ապրում է Լոս-Անջելեսում: Խոսակցություններ կան, որ Ջոնի Դեպը պատրաստվում է մեկնել Ռուսաստան և ծանոթանալ աղջկա ծնողների հետ, որից հետո նրան առաջարկություն կանի:
Հիշեցնենք, որ Ջոնի Դեփի նախկին ամուսնությունը մեծ սկանդալով ավարտվեց: Նրա նախկին կինը՝ դերասանուհի Էմբեր Հերթը, դիմել էր դատարան՝ Դեփին մեղադրելով ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրելու մեջ: Դեփն իր հերթին կնոջը մեղադրում էր իր փողերը ծախսելու մեջ:
Զույգն ամուսնալուծվեց 2017 թվականին: