Վրաերթ և վթար՝ Սյունիքում. հետիոտնը տեղում մահացել է (ֆոտո)
Ապրիլի 24-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 298-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 53-ամյա Վարդանիկ Հակոբյանին, ինչից հետո մեքենան բախվել է կայանված «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. 53-ամյա Վարդանիկ Հակոբյանը տեղում մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։