Սերգեյ Զվերևը դատարան է կանչվել՝ ակցիա անելու համար
Ռուս հայտնի ոճաբան Սերգեյ Զվերևը դատարան է կանչվել այն բանից հետո, երբ մարտ ամսին միայնակ իր բողոքն է արտահայտել Բայկալում գործարանի կառուցման դեմ:
Նա «Դեմ եմ Բայկալում գործարանի կառուցմանը» ցուցապաստառով մի քանի րոպե կանգնել է Կարմիր հրապարակում՝ նախագահի նստավայրից քիչ հեռու:
Զվերևին մեղադրում են նախագահի նստավայրի մոտ չարտոնված բողոքի ակցիա իրականացնելու մեջ:
Նրա մեղքը ապացուցվելու դեպքում, վերջինս կամ ստիպված կլինի 20 հազար ռուբլի տուգանք վճարել կամ էլ 40 ժամ հասարակական աշխատանքներ կատարել: