ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Մոսկվա-Մինսկ-Երևան հարաբերությունների եռանկյունուց ի՞նչ կարող է շահել Երևանը

Ըստ պաշտոնական լրահոսի, երեկ՝ ապրիլի 24-ին, Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ՝ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս հանդիպումը, այն էլ ապրիլի 24-ի նման խորհրդանշական օրը, բավական հետաքրքիր է և ուշագրավ։

Նախ, այն պատճառով, որ Բելառուսի ռազմական գերատեսչության ոլորտի պատասխանատուն հանդիպում է իր հայ գործընկերոջ հետ՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, այն դեպքում, երբ Մինսկը չափազանց լավ հարաբերություններ ունի Անկարայի հետ։

Հիշեցնենք, որ վերջերս Լուկաշենկոն ասել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն ընդունում է որպես եղբայր։ Առավել սիրառատ խոստովանանք Եվրոպայի վերջին բռնապետից սպասել չէր էլ կարելի։ Մյուս կողմից, հայ-բելառուսական հարաբերությունները գոնե պաշտոնական-քաղաքական ոլորտում, երբեք էլ աչքի չեն ընկել իրենց ջերմությամբ։ Հիշենք Լուկաշենկոյի կոշտ հայտարարություններն՝ արված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ընդգծված ադրբեջանամետ կեցվածքը, ռազմական մատակարարումները Բաքվին, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված կացությունը, հատկապես բելառուսցի թեկնածու Ստանիսլավ Զասի՝ որպես այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման առնչությամբ Երևանի կիրառած կանխակայմամբ և այլն։

Այս առումով, հանդիպումը կարևոր է, քանի որ կարող է, այսպես ասած՝ «սառույցի հալման» մեկնակետ դառնալ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական և ռեգիոնալ-բլոկային ընտրությունը կատարել է ի դեմս ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի, և հիմա, անկախ ամեն ինչից, Մինսկի հետ պետք է աշխատի որպես դաշնակցի։ Սակայն կա հարցի նաև երրորդ կողմը։ Մոսկվայի և Մինսկի հարաբերությունները ներկայում կրկին սրացման փուլում են գտնվում, այն աստիճան, որ ամերիկյան մամուլում արդեն բացեիբաց են խոսում այն մասին, որ Պուտին-Լուկաշենկո հարաբերությունները լարվել են։ Պուտինը դժգոհ է Լուկաշենկոյից. կարծում է, որ վերջինս կարող է դուրս գալ ռուսական ազդեցությունից, Լուկաշենկոն էլ առիթը բաց չի թողնում իր դժգոհոթյունների մասին արտահայտվելու համար, որոնք հիմնականում ֆինանսատնտեսական բնույթի են։

Հայաստանն ակամա այս պայմաններում հայտնվում է մի այնպիսի իրավիճակում, երբ իր շահերը առաջ մղելիս դառնում է մասնակից Մոսկվա-Մինսկ սրացումներին, և կա լուրջ խնդիր, ազատվել այդօրինակ հնարավոր ընկալումից, ուստի, հանդիպումը կարող է նաև առիթ դառնալ, որպեսզի «պարզաջրվի» այս հարցը ևս, որպեսզի, օրինակ, Երևանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը պահելու համար արված քայլերը, որոնք բերել են այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Բելառուսի թեկնածուի փաստացի արգելափակմանը, ամենևին պայմանավորված չէ Մոսկվա-Մինսկ հարաբերությունների բնույթով և զուտ Երևան-ՀԱՊԿ հարաբերությունների հարթակում պետք է դիտարկել։

Բացի այդ, Նազարբաևի հրաժարականից հետո, անկախ խոսակցություններից, որ նա կարող է զբաղեցնել ԵԱՏՄ պատվո նախագահի պաշտոնը, պարզ է, որ և ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Մինսկ-Նուրսուլթան /Աստանա/ տանդեմը թուլացել է, և Մինսկը ևս հետաքրքրված է երկու ֆորմատներում էլ կենսունակ դաշնակից ունենալու հարցում։

NEWSPRESS.am