ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Սպասվող ակտիվացումներ՝ ղարաբաղյան կարգավորման ճակատում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը երեկ քննարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ։

Վերջինս Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրեն տեղեկացրել է ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին։

Հիշեցնենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչը։ Թոմաս Գրեմինգերը իր խոսքում շեշտել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը բավական վստահ է եղել իր խոսքում և կարծիք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ներկայում ընթանում են ճիշտ ճանապարհով։ Մինչ այս, Չինաստան է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Սպասվում է, որ այսօր արդեն այնտեղ կմեկնի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պաշտոնապես հաստատվել է, որ Չինաստանում Պուտինն ու Ալիևը հանդիպելու են։ Հանդիպման օրակարգում, բացի երկկողմ հարաբերություններից և ռեգիոնալ օրակարգից, անշուշտ, կլինի նաև ղարաբաղյան կարգավորման հարցը։

Գոնե Լավրովի լավատեսությունը, որի մասին բարձրաձայնել է Գրեմինգերը, հուշում է, որ հարցին անդրադարձ կլինի։ Այս ամսվա վերջին էլ Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Մեդվեդևն, իհարկե, այն անձն էր, ով 2016-ին դեռ, խոսեց ղարաբաղյան կարգավորման մի պլանի մասին, որը նաև կարելի է համարել ռուսական պլան։

Այն հիմնականում հայտնի է․ հիմքում Մադրիդյան սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունքի իրացում, մնացած դետալներով հանդերձ, ընդամենը որոշակի սրբագրումների ենթարկված, հերթականության հարցում որոշակիորեն փոփոխված։ Այս ակտիվ այցերի ու փոխայցերի համատեքստում չունենալ տպավորություն, որ ղարաբաղյան կարգավորման ճակատում ինչ-որ հետաքրքիր երթևեկ կա քաղաքական-դիպլոմատիկ առումով, կնշանակի ընդհանրապես չունենալ քաղաքական հոտառություն։

Ուստի, մնում է հասկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են սպասվում առաջիկայում, և դրանք որքան են հայանպաստ կամ ադրբեջանամետ, կամ որքանով է պահպանված «Ղարաբաղյան հակամարտությունում չեն լինելու հաղթողներ և պարտվողներ» թեզի թելադրած բալանսը, որ Ադրբեջանի պառլամենտի ղեկավարն էլ իր հերթին է հորդորել ադրբեջանցի պառլամենտականներին՝ զերծ մնալ ղարաբաղյան կարգավորման մասով ռազմատենչ հռետորաբանությունից։

Լավրովի լավատեսությունը հուշում է, որ առաջ է մղվել ռուսական պլանը, ինչը ուղղակի նշանակում է, որ Բոլթոնյան կամ ամերիկյան պլանը տեսադաշտից հեռացվել է կամ մղվել լուսանցք։ Լավրովի լավատեսությունը նաև հուշում է, որ հակամարտող կողմերից ամենից «անհուսալին» համարվող Երևանը, որի արևմտամետ նկրտումների մասին ռուսական մեդիան ամիսներ շարունակ էր բարձրաձայնում, արդեն լիովին գտնվում է ռուսական գծի մեջ ու գոնե Ղարաբաղյան հարցի մասով «խաղեր չի տա»։

Միաժամանակ, շատ սիմվոլիկ է Ալիև-Պուտին սպասվող հանդիպումը Պեկինում։ Չինաստանը ձգտում է ԵԱՏՄ-ի հետ առանձնակի խորը և ընդլայնված հարաբերություններ ունենալ։ Համաձայնագրերն այս առչնությամբ արդեն միության անդամ երկրների պառլամենտներում են։

Մոսկվան նաև ձգտում է Բաքվին ինչ-որ տեղ ապահովել իր ստեղծած ռեգիոնալ-քաղաքական միավորներում։ Ու այս բավական խոշոր ու նուրբ կոմբինացիա ունեցող գործարքում միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ արժեք ունի ղարաբաղյան խաղաթուղթը, ու ինչ կշահի կամ կկորցնի հայկական կողմը։

NEWSPRESS.am