Վլադիմիր Զելենսկին մեկնել է Թուրքիա՝ հանգստի (լուսանկար)
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին երկու օրով հանգստանալու Է մեկնել Թուրքիա: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում և կից տեղադրել լուսանկար:
«Պետք է բաց ու թափանցիք լինենք: Եվ այսպես: Մեկնում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ «Վեսելո» («веселье») կոչվող ամենամյա փառատոնին, իսկ ինքս կվերադառնամ երկու օրից: Չորս ամիս անց՝ առաջին հանգստյան օրերս են: Բոլորին մաղթում եմ ջերմություն, առողջություն եւ նորմալ հանգիստ»,-գրել է Զելենսկին:
