ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Սամվել Ֆարմանյանին ապշեցրել է Նիկոլ Փաշինյանի ելույթը ռուսական հեռուստաեթերում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հատուկ այս թեմայով արտահայտվում եմ այսօր, երբ մեկօրյա տեղեկատվական դադարից հետո առավել սթափ կարելի է գնահատել այն, թե ինչպես Փաշինյանի կառավարությունը հանձնեց իր առաջին կարևոր քննություններից մեկը` այս դեպքում ապրիլի 24-ի հետ կապված:

Իմ գնահատմամբ` անբավարար, համոզիչ անբավարար: Եթե ներքին կյանքի հետ կապված հարցերում Փաշինյանի կառավարության հախուռն, շփոթ, երբեմն մանկամիտ, չմտածված ու մեկօրյա PR ակցիաների տրամաբանությունից բխող գործելաոճը միայն ափսոսանք ու հիասթափություն է առաջացնում` վարկաբեկելով բարեփոխումների բուն օրակարգն ու ընդամենը մաշեցնում օրվա իշխանությունների վարկանիշը, ապա համազգային նշանակության հարցերում, (ներառյալ արցախյան հիմնահարցի և առանցքային այլ խնդիրների շուրջ) նման հախուռն և «օրվա կուրսով» գործելաոճն ուղղակի աններելի անպատվություն է:

Այն, ինչ տեսանք ապրիլի 24-ին` մեր դեսպանությունների և Սփյուռքի ազդեցիկ համայնքների կողմից տարբեր երկրներում կազմակերպված ավանդական դարձած միջոցառումներն էին, ՀՅԴ-ի ավանդական ջահերով տպավորիչ երթն էր, «Ավրորա»-ի նախաձեռնության մի տեսակ արհեստականորեն խլեցված ձայնն էր, Նիկոլ Փաշինյանի աներևակալիորեն փնթի ու անգամ վիրավորական ուղերձն էր` օրվա առիթով, Թուրքիայի նախագահի կողմից բարձրաձայնված աննախադեպ ցինիզմն էր ու դրա նպատակային, կազմակերպված ու զանգվածային տարածումը համաշխարհային լրատվամիջոցներով և ևս մեկ-երկու հիշատակման արժանի հանգամանք: Բայց այլ, շատ ավելի «տպավորիչ» բանի մասին եմ ցանկանում խոսել:

Ինձ ուղղակի ապշեցրեց այն, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր իրեն թույլ տալ ապրիլի 24-ի օրով ռուսական հեռուստաեթերում Ցեղասպանության օրվա խորհրդից դուրս որևէ այլ թեմայով հանդես գալ, որքան էլ այդ պրոցեսից, ինչպես ասում են, ձեռքի հետ «հաճույք ստանալու» պահի քաղաքական անհրաժեշտություն ունենար: Սա անընդունելի, լավ չմտածված և հարցեր առաջացնող քայլ էր ու տիպիկ օրինակն այն բանի, երբ քաղաքական գործչի օրվա PR, հատվածական շահերը գերադասվում են ազգային եւ պետական օրակարգին, անգամ, եթե այն գիտակցվում է: Եթե իշխանության ձգտող քաղաքական գործչի պարագայում նման գործելաոճը դեռ «ընկալելի» է և կարող էր ընդամենը նյարդայնացնել, ապա պետության ղեկավարի պարագայում սա սեփական դերի ու առաքելության չնկալման հիասթափեցնող ազդակ է: Կրկնում եմ հենց նույն օրը` ապրիլի 24-ին, երբ մեր «պետական բացակայության» պայմաններում թուրքական ներկայությունը անգամ ռուսական մեդիատիրույթն էր հեղհեղել հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի աննախադեպ ցինիկ գնահատականներով:

Կամ այն, ինչ կատարվում էր ապրիլի 24-ին Թբիլիսիում, մի հարևան-բարեկամ երկրի մայրաքաղաքում, որի վարչապետի հետ իր ունեցած հարաբերությունները Փաշինյանը, զուտ տպավորություն գործելու համար, տեղին ու անտեղի որակում է որպես «ընկերական», ուղղակի դուրս էր բարիդրացիության ու «ընկերական հարաբերությունների» տրամաբանությունից: Որտե՞ղ էր վարչապետ Բախտաձեի հետ ամիսը մեկ թեյ խմող «ժողովրդի վարչապետը», մեր արտգործնախարարությունն ու դիվանագիտական կորպուսը, երբ Թբիլիսիի քաղաքային իշխանությունները այդ երկրում Թուրքիայի դեսպանությանն արտոնում էին ցեղասպանության զոհերի հիշատակի համազգային ոգեկոչման նույն օրն ու նույն ժամերին երգուտաղով ու պարերով զուգահեռ տոնական միջոցառում անցկացնել: Սա ևս խոսուն օրինակն է այն բանի, թե ինչպես է Հայաստանի ու հայ ժողովրդի շահն ու օրակարգը առաջ մղելու փոխարեն երկրի բարձրագույն ղեկավարությունը չտեսնելու տալիս այն, ինչ պետք էր տեսնել և անում է այն, ինչ չպետք էր անել:

Բացվող ամեն օրը նորովի է հիմնավորում, որ կառավարման նման հախուռն ու շփոթ ձեռագիրը իշխանության` քաղաքական բովանդակությունից զուրկ լինելու, իրական առաքելության զգացում չունենալու պարզ հետևանք է, որ միայն Աստված գիտի, թե ինչ անակնկալների է բերելու, եթե այն ճիշտ պահին չկասեցվի»: