Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ ենՍպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրելՀայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ՀովհաննիսյանԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրի ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումըԶարուհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա36 ժամ ջուր չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և Արարատի մարզի 4 գյուղումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցումԷդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ. Լիաննա Մանուկյանը՝ COP17-ի ծախսերի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա 5 օրերինYandex-ը միջոցներ է ձեռնարկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքները մեղմելու համար․ ՊեսկովՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունԵրևանում ևս 2 փողոց կանվանափոխվիՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
Պաշտոնանկություններ ու տեղափոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. Երևանն ունի ՊԾ գնդի՝ ծառայության գծով նոր տեղակալ
Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի
Արմավիրում` «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՀաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել․ ArmLur.am (տեսանյութ)
Այս պահին արgախgիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. Արսեն Թորոսյան
Հասարակություն

«Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը». վարչապետը մասնակցել է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովին (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Համաժողովն անցկացվում է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո:

Շնորհավորելով ներկաներին Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության պաշտպանությունն ամենահրատապ, ամենաքննարկվող և ամենաառարկայական թեմաներից է: Սա պատահական չէ, որովհետև մարդկությունն, ի վերջո, եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ սա է պատճառը, որ այսօր, ժամանակակից աշխարհում բոլոր ֆորմատներում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Պետք է ասել, որ սա չի վերաբերում միայն ստեղծագործական արվեստի ոլորտին, սա վերաբերում է ամեն ինչին, որովհետև չկա ավելի թանկ բան, քան գաղափարը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` մտավոր սեփականության կարևորությունը լիարժեք համընկնում է այն գաղափարաբանության հետ, որի վրա հիմնվելով իրականացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Վարչապետն անդրադարձել է իր այն` բազմիցս հնչեցրած դիտարկմանը, որ իրականության մեջ չի կարող տեղի ունենալ որևէ բան, եթե նախ այդ գործընթացը տեղի չի ունեցել մեր մտքում: Այս համատեքստում կառավարության ղեկավարն ասել է. «Ցանկացած բան, որ մեզ շրջապատում է, իրականություն է, գոյություն ունի ֆիզիկապես, այդ ամենը նախ գոյություն է ունեցել մեր մտքում, մեզնից յուրաքանչյուրի մտքում՝ սկսած արվեստից վերջացրած բարձր տեխնոլոգիական ստեղծագործություններով: Գոյություն չունի որևէ բան, որը նախ մարդու մտքում չի ձևավորվում, կառուցվում, ապա նոր իրականություն դառնում: Որևէ ստեղծագործող չի կարող նախ չպլանավորել, թե ինչ է ինքն ուզում ստանալ քարից, կտավի վրա, բեմի վրա: Որևէ ճարտարապետ չի կարող նախ չմտածել, թե ինչ է ինքն ուզում ստանալ իրականում` առանց մտքում այդ կառուցման պրոցեսը սկզբից մինչև վերջ իրականացնելու: Եվ նաև սա է պատճառը, որ ես ինքս բազմիցս ասում եմ, որ բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են, մեր բոլոր պրոբլեմները մտավոր ոլորտի պրոբլեմներ են: Մեր տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև շատ կարևոր է ոչ միայն, որ մարդու մենք քաջալերենք, ոգեշնչենք ստեղծագործության:

Ընդ որում, ստեղծագործություն ասելով` ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ 21-րդ դարի առանձնահատկությունը հենց դա է, որ ստեղծագործությունն այլևս միայն արվեստը չէ, ստեղծագործություն է ցանկացած բան: Տնտեսական ցանկացած գործունեություն առաջին հերթին ստեղծագործություն է, որովհետև եթե ստեղծագործություն չէ, կարող է հայտնվել փակուղու առաջ: Պետական կառավարումը, ամեն ինչը, ժամանակակից կյանքը նախ և առաջ ստեղծագործություն է: Պատահական չէ, որ 21-րդ դարում ամենահաճախ օգտագործվող տերմիններից մեկը «կրեատիվ» հասկացությունն է, կրեատիվությունը և կրեատիվ մտածողությունը»:

Ընդգծելով Մտավոր սեփականության միջազգային օրվա կարևորությունը` վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար պետք է առաջնահերթություն լինի մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև ժամանակակից տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ հենված են մտավոր սեփականության վրա: «Ցանկացած գործունեություն միշտ էլ հիմնված է մտավոր սեփականության վրա, գաղափարի վրա, բայց ժամանակակից աշխարհի տնտեսությունը հիմնված է այն իրողությունների վրա, որոնք բնության մեջ երբեք գոյություն չեն ունեցել և ձևավորվել են բացառապես մարդու մտքի աշխատանքի արդյունքում: Ինտերնետը, ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոնները, համակարգիչները ոչ թե որևէ տեղ կային, և մարդը գնաց ու հայտնաբերեց, այլ ստեղծվել են մարդու մտքի աշխատանքի արդյունքում:

Երբ մենք ասում ենք տնտեսական հեղափոխություն, առաջին հերթին սա նկատի ունենք: Հիմա այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք նավթ ունե՞նք, թե՞ չունենք, այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք գազ ունե՞նք, թե՞ չունենք, ոսկի ու մոլիբդեն ունե՞նք, թե՞ չունենք: Այսօրվա հարցը հետևյալն է՝ մենք միտք ունե՞նք, թե՞ չունենք, մենք գաղափար ունե՞նք, թե՞ չունենք, մենք մտավոր աշխատանքի ընդունակություն ունե՞նք, թե՞ չունենք: Մենք արձանագրում ենք, որ չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որը նույնպես մտավոր շատ կարևոր գործիք է: Որովհետև մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք, և մենք այդ համարձակության առաջին քայլերն արել ենք` մարտահրավեր նետելու այն խեղճությանը, հուսահատությանը, փակուղու զգացողությանը, որում, ցավոք, մեր երկիրը բավական երկար ժամանակ գտնվել է: Մենք ունենք այդ միտքը, մենք ունենք այդ կամքը, մենք ունենք այդ համարձակությունը: Սա ամենակարևոր գրավականն է, որ հայ ժողովրդի հաղթանակի գործընթացը լինելու է շարունակական, որովհետև հայ ժողովուրդը տաղանդավոր է, ստեղծագործող է և կրեատիվ է:

Շնորհավորում եմ մեզ Մտավոր սեփականության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ մենք այսօր ունենք բավարար ներուժ` մտավոր հարստություններ կերտելու և մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը և ապագան այդ մտավոր գանձարանի վրա հիմնելու և հենելու համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակում նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ՝ մտավոր սեփականության կարևորության, դրա միջոցով տնտեսության զարգացման, ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, դեսպաններ, ստեղծագործողներ և գիտնականներ տարբեր ոլորտներից, իրավաբաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։