Մեքսիկայում ծնվել են հազվագյուտ բենգալյան վագրեր
Մեքսիկայի կենդանաբանական այգիներից մեկում միանգամից երեք հազվագյուտ հանդիպող բենգալյան վագրեր են ծնվել:
Վագրերը մեկ ամիս առաջ են ծնվել, սակայն հիմա, երբ արդեն վագրերը բավականին մեծացել են, նոր միայն նրանց ներկայացրել են հանրությանը:
Մեքսիկայում գտնվող Լա Պաստորի կենդանաբանական այգին այն քիչ կենդանաբանական այգիներից է, որը զբաղվում է բենգալյան վագրերի պոպուլյացիայի պահպանմամբ, այդ իսկ պատճառով էլ վագրերի ծնունդն իսկական սենսացիա է դարձել այնտեղ: