Դոնալդ Թրամփը ցանկանում է նոր միջուկային համաձայնագիր
Արևմտյան մամուլին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է նոր միջուկային համաձայնագիր կնքել: Թրամփը ցանկանում է, որ համաձայնագիրը կնքեն նաև Չինաստանն ու Ռուսաստանը:
Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ բացի միջուկային համաձայնագրից, Թրամփը ցանկանում է նաև բոլոր տիպի ռազմական զենքերի արտադրությունը և ձեռքբերումը կարգավորվի այս նոր համաձայնագրով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Ամերիկան դուրս է գալիս միջին և մոտիկ հեռահարության հրթիռային պայմանագրից, ինչը ամերիկյան կողմը բացատրում էր նրանով, որ Ռուսաստանը չի պահպանում պայմանագրի կետերը: